Որորը ֆոտոռումբի է վերածել ուսանողուհու լուսանկարը
Այլ
Մեծ Բրիտանիայի Բրայթոն քաղաքի լողափին քաղցած որորը հանգստացող ուսանողուհուց խլել Է պաղպաղակը եւ դարձել ֆոտոռումբի հերոսուհի: Այդ մասին գրել է Daily Telegraph-ը:
23-ամյա Թարա Դալինթարան, որը սովորում է Ռեդինգի համալսարանում, պատմել է, որ բանկային արձակուրդի օրը (հանգստյան օր, սովորաբար խոշոր կրոնական տոների նախօրյակին) ինքը երկու ընկերների հետ գնացել է լողափ: Նրանք ծովամթերքներ են ճաշակել եւ արդեն պատրաստվում էին անցնել աղանդերին, նախապես այն լուսանկարելով, երբ հանկարծ մի խոշոր որոր է հայտնվել:
Թռչունը հանկարծակիի է բերել աղջկան, որի մի ձեռքն զբաղված է եղել սմարթֆոնով, իսկ մյուսը՝ պաղպաղակով, և կարողացել է ճանկել քացրավենիքի պատկառելի մասը:
Դալինթարան իր Instagram-ում հրապարակել է թե՛ ծովի ֆոնին պաղպաղակի լավ ստացված լուսանկարը և թե՛ ֆոտոռումբը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ