Արցախի Հանրապետությունը կոփվեց պարտադրված պատերազմում. Մասիսի քաղաքապետի թեկնածուի շնորհավորանքը
Հասարակություն
Մասիսի քաղաքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանն Արցախի անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Սիրելի և հաղթող արցախահայություն
Շնորհավորում եմ ձեզ՝ Արցախի Հանրապետության անկախության առթիվ. 25 տարի առաջ Արցախի ժողովրդի կողմից կայացված որոշումը պատմական նշանակություն ունեցավ հայ ժողովրդի համար: Արցախի Հանրապետությունը կոփվեց պարտադրված պատերազմում տարած հաղթանակներում և այս տարիների ընթացքում ապացուցեց իր կենսունակությունը' դառնալով ազգային միասնության խորհրդանիշն ու մեր ազգային արժանապատվության պաշտպանության մարմնավորումը:
Սիրելի՛ արցախցիներ, շնորհավորում եմ ձեզ այս փառավոր օրվա կապակցությամբ և խաղաղություն ու բարօրություն մաղթում յուրաքանչյուրիդ.
Կեցցե ՛ ազատագրված ու անկախ Արցախի Հանրապետությունը»։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ