Կուբան նոր դեղամիջոց է մշակել մաշկի քաղցկեղի դեմ
Այլ
Կուբան գրանցել Է Heberferon («Էբերֆերոն») նոր բժշկական պատրաստուկը, որը նախատեսված է մաշկի քացկեղի բուժման համար: Ինչպես հայտնել Է ազգային հեռուստատեսությունը, Heberferon-ը մշակվել է Ծագումնաբանական ինժեներիայի եւ կենսատեխնոլոգիաների կենտրոնում, որը գործում Է Կուբայի մայրաքաղաքում, հետազոտությունների եւ կլինիկական փորձարկումների 20 տարիներից հետո:
Մշակմանը մասնակցած կենսաբան Իրալդո Բելիոյի խոսքով՝ դեղաբանական միջոցն իրենից ներկայացնում է բաղադրիչների՝ «աշխարհում բացառիկ կազմ», որը զուգակցում է ինտերֆերոն ալֆան եւ ինտերֆերոն գամման, որոնք ծագումնաբանական ինժեներիայի միջոցով արտադրվում են Կուբայի գիտական կենտրոնում:
Դեղը, որը ներարկվում է, փոքրացնում է մաշկի վրա բոլոր ուռուցքների չափերը՝ բացառությամբ մելանոմայի, եւ թույլ է տալիս խուսափել մարդու դեմքին մաշկի վիրաբուժական միջամտության անհրաժեշտությունից, նշել Է մասնագետը:
Ծագումնաբանական ինժեներիայի եւ կենսատեխնոլոգիաների կենտրոնում արդեն արտադրվել է ավելի քան 10 հազար սրվակ նոր պատրաստուկ, որը տակավին գտնվում Է մշակման փուլում՝ ուռուցքաբանական հիվանդությունների մյուս տեսակների բուժման ժամանակ դրա արդյունավետության գնահատման նպատակով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ