Շվեյցարիայի ֆիրման ռոբոտ-ժամացույց է հավաքել 618 դետալներով
Այլ
Ժնեւի MB&F ժամացույցների ստեղծագործական լաբորատորիան L’Epռe մանուֆակտուրայի հետ համատեղ ստեղծել Է սեղանի շարժվող ռոբոտ-ժամացույց՝ Balthazar անվամբ: Մոդելում կա 618 դետալ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 2-ին այս մասին հայտնել Է մամուլի տեղեկագիրը:
Ժամացույցի մեխանիզմում հավելվել Է երկու կիսագնդերում Լուսնի փուլի ցուցանշման գործառույթ: Ռոբոտի աչքերը ռետրոգրադային 20-վայրկենանոց ցուցիչների սուտակե առանցքակալներ են: Balthazar մոդելը թողարկվել Է 50 օրինակ սահմանափակ շարքով, որոնցից յուրաքանչյուրը տարբերվում Է ասպազենների գույնով՝ սեւ, արծաթավուն, կապույտ կամ կանաչ:
MB&F-ը (Maximilian Busser and Friends) ժամացույցի լաբորատորիա Է, որը հիմնվել Է 2005 թվականին Ժնեւում Մաքսիմիլիան Բյուսերի կողմից: Մշակում Է յուրօրինակ մեխանիզների նախագծեր, համագործակցում Է հայտնի նկարիչների եւ դիզայներների հետ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ