Լեռնային Ղարաբաղն աճող տնտեսություն ունեցող ժողովրդավարական երկիր է. Ադամ Շիֆ
Քաղաքական
Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի անդամ Ադամ Շիֆը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության անկախության 25-ամյակի կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք կոնգրեսականի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:
«Այսօր լրանում է Արցախի անկախության 25-ամյակը, ինչպես նաև այն անձանց հիշատակի օրն է, ովքեր կորցրել են իրենց կյանքը հանուն Արցախի ազատության: Չնայած անկախության քառորդ դարի ընթացքում Լեռնային Ղարաբաղը հանդիպել է բազմաթիվ մարտահրավերների, այն արդեն աճող տնտեսություն ունեցող ժողովրդավարական երկիր է: Այս տարվա ապրիլին Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով հարձակում է իրականացրել, ինչը հանգեցրել է հարյուրավոր զոհերի քաղաքացիական անձանց և զինվորականների շրջանում: Միացյալ Նահանգները պետք է կանխի այս ագրեսիան' Ադրբեջանին ռազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու և հակամարտության խաղաղ կարգավորում պահանջելու եղանակով»,- ասված է Ադամ Շիֆի ուղերձում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ