Հովիկ Աբրահամյանն իր աշխատողներին լավ չի նայում․ «Հրապարակ»
Հայկական Մամուլ
«Հրապարակ» օրաթերթը գրում է․
Հովիկ Աբրահամյանի շրջապատում ոմանք բարգավաճում են, ոմանք՝ արտագաղթում։ Թերթի տեղեկություններով, նրա վարորդը՝ Գրիգոր Գևորգյանը (Գոքոր), ամիսներ առաջ աղջկան հարազատ Մրգավետ գյուղի մանկապարտեզի վարիչ է նշանակել տվել։
Նուշիկ Գևորգյանի՝ տնօրեն նշանակվելուց առաջ հայրիկը կապիտալ վերանորոգել է մանկապարտեզը։ Հիշեցնենք, որ նրան է պատկանում «Հրաշք այգի» անունով ռեստորանը, որտեղ երբեմն լինում է նաև Հովիկ Աբրահամյանը։ Իսկ մոտ 1 ամիս առաջ Հայաստանից արտագաղթել է վարչապետի անվտանգության ծառայության ղեկավար Արմեն Զատիկյանը։
Պատճառը, ըստ ԶԼՄ-ների, ֆինանսական խնդիրներն են։ Թեպետ Հովիկ Աբրահամյանի շրջապատը վստահեցնում է, որ նա իր աշխատողներին «լավ է նայում»»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ