Իշխանական այսօրվա բուրգն ամիսներ հետո չի լինելու․ «Ժողովուրդ»
Քաղաքական
«Ժողովուրդ» թերթը գրում է․
Իշխանական այսօրվա բուրգը ամիսներ հետո չի լինելու: Ու անկախ իրադարձությունների զարգացումից, սպասվող տեղական ինքնակառավարման և համապետական ընտրությունների արդյունքներից՝ Սերժ Սարգսյանի իշխանությունն այս տեսքով ավարտվում է:
2017-ի գարնանն ունենալու ենք նոր՝ արդեն խորհրդարանական իշխանություն: Իսկ ի՞նչ ունեցանք 2008-ից մինչ օրս. եթե ամփոփելու լինենք, պետք է արձանագրենք, որ անցած տարիներին Սերժ Սարգսյանի իշխանությունը երկրի զարգացման ոչ բավարար ճիգեր գործադրեց, որի արդյունքում աղքատության մակարդակն ավելի մեծացավ, ներդրողները տարեցտարի պակասեցին՝ հասնելով 0 մակարդակի և այսպես շարունակ:
Փոխարենը ոչնչի առջև կանգ չառնելով՝ Սերժ Սարգսյանը ջանաց բացառապես պահպանել սեփական իշխանությունը, վերարտադրվեց 2012-ի նախագահական ընտրությունների արդյունքում և ձգտում է նույնը կրկնել 2017-ին՝ արդեն խորհրդարանական կարգի հաստատման պայմաններում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ