Ինչու Խոսրով Հարությունյանի կուսակցությունը Գյումրիում գրասենյակ չունի․ «Հրապարակ»
Քաղաքական
«Հրապարակ» օրաթերթը գրում է․
«Բալասանյան դաշինքի» անդամ Հայաստանի քրիստոնեադեմոկրատական կուսակցությունը, որը ղեկավարում է Խոսրով Հարությունյանը, մինչ այժմ գրասենյակ չունի Գյումրիում ու չի էլ պատրաստվում առաջիկայում բացել։
Բայց ՀՔԴՄ-ն հավակնում է ավագանիներ ունենալ Գյումրիում և ավագանու 19 թեկնածու է ներկայացրել «Բալասանյան դաշինքի» 99 հոգանոց ցուցակում։
«ՔԴ կուսակցության գրասենյակ մենք կարող է չունենանք։ Մենք կունենանք Սամվել Բալասանյանին սատարող դաշինքի շտաբ և դրա հնարավոր կառուցվածքները։ Մենք ունեցել ենք գրասենյակ 2003-ի ընտրությունների ժամանակ, որից հետո գրասենյակ պահելը թանկ հաճույք էր, չկարողացանք պահել»,–ասաց Խոսրով Հարությունյանը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ