Ռուսաստանն Ուկրաինայից ավելին է ցանկանում. Մերցը զգուշացնում է Եվրոպային Կիմ Չեն Ընը միջուկային կարգավիճակի ժխտումը համարել է պատերազմի հայտարարություն ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Հյուսիսատլանտյան դաշինքի աշխատակիցը հայտնվել է լրտեսության գործի կենտրոնում Չլիցենզավորված խաղային կայքերը կարգելափակվեն երկու աշխատանքային օրվա ընթացքում 34 երկիր և Եվրամիությունը համատեղ պահանջ են ներկայացրել Ռուսաստանին TRIPP-ը կստեղծվի ՓԲԸ-ի ձևով․ ԱՄՆ-ը կունենա 74%, ՀՀ-ն՝ 26% բաժնեմաս. Փաշինյան Ամերիկյան կոնսորցիումը 10 միլիարդ դոլարով ձեռք կբերի «Լուկօյլի» միջազգային ակտիվները Հնարավոր է՝ Դավիթին ընտրություններից չեզոքացնեն․ Վճռաբեկը տարօրինակ արագ վճիռ է կայացրել. փաստաբան ԱՄՆ դեսպանությունը երկու օր փակ կլինի Բաղդադը պատրաստվում է վերահսկողություն հաստատել Քրդստանի նավթային հանքավայրերի նկատմամբ Չինաստանը պատմական քայլ է կատարել տիեզերական մրցավազքում 

Բուռն փոփոխություններ՝ Դալլաքյանի կյանքում…

Վերլուծական

Աշունն Հայաստանում, դատելով ակտիվորեն շրջանառվող լուրերից ու անդրկուլիսյան խոսակցություններից, ամենայն հավանականությամբ, առավել քան թեժ է լինելու: Խոսքը, սակայն, ամենևին էլ ՏԻՄ ընտրությունների մասին չէ, այլ` առհասարակ քաղաքական դաշտի: Այն, որ արդեն բավական տևական ժամանակ է, ինչ Հայաստանում ծավալվող ներքաղաքական անցուդարձերն ավելի շատ հիշեցնում են անտաղանդ նեկայացում խաղացող վայ դերասանների` բեմից արվող անկանոն շարժումներ, անքննարկելի ճշմարտություն է. դժվար թե երկու կոպեկի խելք ունեցող մեկի համար երկրում ընթացող քաղաքական գործընթացներն ընկալվեն որպես միանգամայն ինքնաբուխ գործոններով պայմանավորված տրամաբանական ու անխուսափելի պրոցեսներ:

Պարզվում է ,սակայն, որ այն, ինչ սպասվում է առաջիկայում, կարող է շատ ավելի մարազմատիկ լինել, քան որևէ մեկը կարող էր անգամ պատկերացնել. ասում են` Հայաստանի Ազգային ժողովում նախագահ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ աշխատող Վիկտոր Դալլաքյանն առաջիկայում պատրաստվում է կուսակցություն բացել`«Շրջադարձ» անվամբ, որ, բռնվե՛ք` չընկնեք, գործելու է ընդդիմադիր դաշտում:

Փաստորեն` աշխարհում ինչ չէինք տեսել, դա էլ տեսանք… Թե հատկապես որը կարող է լինել 2012-ից Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ աշխատող մարդուն հայաստանյան բզկտված քաղաքական դաշտ ուղղորդելու բուն իմաստն, անկեղծ ասած, այնքան էլ պարզ չէ: Իհարկե, հասկանալի է, որ այս կյանքում Բաղրամյան 26-ի յուրաքանչյուր հաճախորդ աշխատում է իր պատվավոր տեղը գտնել, ինքնառեալիզացվել, բայց կարծում ենք` Դալլաքյանն առանձնապես ինքնառեալիզացվելու խնդիր պետք է որ չունենար. ի վերջո` նա հին հաճախորդներից է ու կարողացել է ժամանակին, շնորհիվ իր «ընդդիմադիր» կեցվածքի, համապատասխանների ուշադրությանն արժանանալ ու իր համար բավական ձեռնտու տարբերակով իրացվել շուկայում:

Ամենայն հավանականությամբ` այս ամենում մեկ այլ, շատ ավելի խորը գնացող հետք է պետք է տեսնել` հասկանալու համար այն, ինչ կարող է տեղի ունենալ առաջիկայում Դալլաքյանի կյանքում: Ամենևին էլ չի բացառվում, որ Դալլաքյանին բեմահարթակ բարձացնելու պատճառն առաջիկա խորհդարանական ընտրությունները լինեն. համապատասխան կաբինետներում որոշել են, որ ներկայիս քաղաքական բզկտված դաշտը, երբ «ընդդիմություն» հասկացությունը հավասարվել է հողին, դեռևս բավարար չափով քայքայված ու մանրացված չէ, ուստի՝ հարկավոր է էլ ավելի քայքայել ու ստեղծել միմյանց դեմ պայքարող, միավորման, ուժերի համախմբման որևիցե շանս չունեցող փոքրիկ կուսակցություններ, որոնց տերերը, բերանները ջուր առած, կսպասեն նախագահականից եկող հրահանգներին՝ այդպիսով պարարտ հող ստեղծելով իշխանությունների վերարտադրությունն առավել սահուն կազմակերպելու համար.Դալլաքյանն այս առումով կարող է բավական ձեռնտու, կանխատեսելի մեկը լինել, ով, ինչպես հայտնի է, պորտալարով է կապված իրեն սնած ու մեծացրած համապատասխան օղակի հետ:

Տեղի ունեցող պրոցեսների էության մեջ ներթափանցելով, համաձայնե՛ք, ակամա համոզվում ես հին հռոմեական՝ կլասիկ դարձած ասույթի ճշմարտացիության մեջ, որն անվերջ տիրելու, թագավորելու պայման էր համարում բաժանություն գցելն ու մարդկանց միմյանց դեմ դուրս բերելը՝ մի բան, որն այնքան բնութագրական է մեր իրականությանը…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանն Ուկրաինայից ավելին է ցանկանում. Մերցը զգուշացնում է ԵվրոպայինԿիմ Չեն Ընը միջուկային կարգավիճակի ժխտումը համարել է պատերազմի հայտարարությունՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինՀյուսիսատլանտյան դաշինքի աշխատակիցը հայտնվել է լրտեսության գործի կենտրոնումՉլիցենզավորված խաղային կայքերը կարգելափակվեն երկու աշխատանքային օրվա ընթացքում34 երկիր և Եվրամիությունը համատեղ պահանջ են ներկայացրել Ռուսաստանին TRIPP-ը կստեղծվի ՓԲԸ-ի ձևով․ ԱՄՆ-ը կունենա 74%, ՀՀ-ն՝ 26% բաժնեմաս. ՓաշինյանԱմերիկյան կոնսորցիումը 10 միլիարդ դոլարով ձեռք կբերի «Լուկօյլի» միջազգային ակտիվները Հնարավոր է՝ Դավիթին ընտրություններից չեզոքացնեն․ Վճռաբեկը տարօրինակ արագ վճիռ է կայացրել. փաստաբանԱՄՆ դեսպանությունը երկու օր փակ կլինիԲաղդադը պատրաստվում է վերահսկողություն հաստատել Քրդստանի նավթային հանքավայրերի նկատմամբՉինաստանը պատմական քայլ է կատարել տիեզերական մրցավազքումՍաուդյան Արաբիայի և հութիների հակամարտությունը նոր թափ է հավաքում Սենսացիա են սարքել․ քաղաքացիությունից զրկելու դրույթ կա ժողովրդավարական սահմանադրություններումՏիգրան Արզաքանցյանը ստանձնել է «Մերգելյան ինստիտուտ»-ի տնօրենի պաշտոնըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայի հինգ մարզում հոսանքազրկումներ ենՆոյեմբերի 26-27-ին ՀՀ-ում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչներըԵրկխոսություն, փորձի փոխանակում և նոր կապեր՝ մեկ հարթակում․ միջազգային ֆորում՝ ՔիշնևումԵգիպտոսում վառելիք տեղափոխող բեռնատարի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 31 մարդ է զոհվել ՀՀ-ն և Վրաստանը տարեկան տասնյակ կալանավորների են փոխանակումԿիևը հայտարարել է ռուսական հինգ ռազմական ինքնաթիռի խոցման մասինՈւկրաինան ԱԹՍ–ներով հարձակվել է Ստավրոպոլի երկրամասում Հյուսիսային Կովկասը սնուցող էլեկտրակայանի վրա Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են իրականացնել գերիների խոշոր փոխանակումՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՀորմուզի նեղուցում իրավիճակը սրվում է. Իրանը զգուշացնում է նավերինՆերդիրներն ապահովում են զինծառայողի կենսական կարևոր օրգանների պաշտպանությունը․ հայտարարությունԹրամփը նոր մաքսատուրքեր է պատրաստում Չինաստանի և Եվրոպայի դեմՏոնոյանին առաջադրված նոր մեղադրանքը կապված է 18 հազար անորակ կոշտ բալիստիկ ներդիր ձեռք բերելու հետԵվրոպայում ֆինանսական նոր պայքար է սկսվում՝ Ուկրաինայի հարցովՔուշները հայտարարել է Ռուսաստանի և Եվրոպայի միջև կապի ուղիներ հաստատելու ԱՄՆ-ի մտադրության մասին Թրամփն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել են ՌուսաստանինԳեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու Փաշինյանին ու Ալիևին․ ԱբրահամյանԼույս չի լինի. հասցեներՀաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞րՏարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէԿալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրինՉեն տրվել Փաշինյանի շանտաժինԱրտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակԻնչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբԻնչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխումՎերջնագրից առաջ՝ շրջագայություն ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծըՆավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետըՉիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջումՄերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզումԱբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ը
Ամենադիտված