Հերմինե Նաղդալյանը կմասնակցի Քարիմովի հուղարկավորությանը
Քաղաքական
Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի հուղարկավորության արարողությանը Հայաստանից կմասնակցի ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
Այս մասին հայտնեց ՀՀ ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը: «Ազգային ժողովի փոխնախագահ Հերիմնե Նաղդալյանը մեկնել է Սամարղանդ, որտեղ կմասնակցի Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի հուղարկավորության արարողությանը»,- ասաց Արսեն Բաբայանը:
Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը մահացել է սեպտեմբերի 2-ին: Նրա հուղարկավորություն տեղի կունենա սեպտեմբերի 3-ին Սամարղանդում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ