Հրաչյա Թամրազյանը իր ողջ գործունեությունը նվիրեց հայ ժողովրդի մշակութային ժառանգության ուսումնասիրմանը․ Սարգսյան
Գիտություն և Մշակույթ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Թամրազյանների ընտանիքին՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի տնօրեն, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, ճանաչված բանաստեղծ և թարգմանիչ Հրաչյա Թամրազյանի վաղաժամ մահվան կապակցությամբ:
«Հրաչյա Թամրազյանը իր ողջ գործունեությունը նվիրեց հայ ժողովրդի մշակութային ժառանգության, մասնավորապես՝ միջնադարագիտության և նարեկացիագիտության ուսումնասիրմանը և արժանիորեն վաստակեց իր գործընկերների, ընթերցողների և ողջ մտավորականության հարգանքն ու համակրանքը:
Խորին ցավակցություն եմ հայտնում ձեզ, ձեր հարազատներին, մերձավորներին և անվանի մտավորականի գործընկերներին»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)