Մինո Ռայոլան Մխիթարյանի տրանսֆերից 8 միլիոն եվրո եկամուտ է ստացել
Սպորտ
Իտալացի հայտնի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում մեծ եկամուտ է ունեցել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի»հետ համագործակցությունից:
Ինչպես հաղորդում է AS պարբերականը, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի, ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի ու շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի տրանսֆերներից Ռայոլան ստացել է 31 միլիոն եվրո:
Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերից Ռայոլան ստացել է 8 միլիոն եվրո, ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերը նրան բերել է 20, իսկ Զլատան Իբրահիւմովիչի տրանսֆերը' 3 միլիոն եկամուտ:
Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը ձեռք բերելու համար «Մանչեսթեր Յունայթեդն» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում գերմանական Դորտմունդի «Բորուսիային» 42 միլիոն եվրո է վճարել: Իբրահիմովիչը ֆրանսիական ՊՍԺ-ից ազատ գործակալի կարգավիճակով էր միացել անգլիական ակումբին, իսկ Պոգբայի՝ Թուրինի «Յուվենտուսից» տեղափոխության գործարքը կազմել էր 105 միլիոն եվրո: Ֆրանսիացին դարձել է ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու