Երևանում 26-ամյա կինը բնական ճանապարհով քառյակ է լույս աշխարհ բերել
Հասարակություն
Երևանի «Արմենիա» Հանրապետական բժշկական կենտրոնում սեպտեմբերի 3-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, 26-ամյա Մարիամ Թունյանը բնական ճանապարհով լույս աշխարհ է բերել քառյակ: Երեխաներից երկուսը տղա են, երկուսը' աղջիկ: «Կնոջս և երեխաների առողջական վիճակը նորմալ է: Իհարկե, գիտեինք, որ քառյակ ենք ունենալու և անչափ երջանիկ ենք այդ փաստից: Երեխաների անունները դեռևս չենք որոշել, կնոջս հետ շուտով այդ հարցը կքննարկենք»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց երեխաների հայրը' Եղիշե Թունյանը:
Երեխաների ծնողները բնակվում են Գորիսում և ունեն 3,5 տարեկան դուստր: Եղիշեի խոսքով' դուստրը ևս անչափ երջանիկ է միանգամից երկու եղբայր և երկու քույր ունենալու առթիվ և անհամբեր սպասում է, թե երբ են մայրը, քույրերն ու եղբայրները տուն ժամանելու:
Բնական ճանապարհով՝ ոչ արհեստական բեղմնավորմամբ, քառյակ լույս աշխարհ բերելը բացառիկ երևույթ է համարվում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ