Ռուսաստանն Ուկրաինայից ավելին է ցանկանում. Մերցը զգուշացնում է Եվրոպային Կիմ Չեն Ընը միջուկային կարգավիճակի ժխտումը համարել է պատերազմի հայտարարություն ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Հյուսիսատլանտյան դաշինքի աշխատակիցը հայտնվել է լրտեսության գործի կենտրոնում Չլիցենզավորված խաղային կայքերը կարգելափակվեն երկու աշխատանքային օրվա ընթացքում 34 երկիր և Եվրամիությունը համատեղ պահանջ են ներկայացրել Ռուսաստանին TRIPP-ը կստեղծվի ՓԲԸ-ի ձևով․ ԱՄՆ-ը կունենա 74%, ՀՀ-ն՝ 26% բաժնեմաս. Փաշինյան Ամերիկյան կոնսորցիումը 10 միլիարդ դոլարով ձեռք կբերի «Լուկօյլի» միջազգային ակտիվները Հնարավոր է՝ Դավիթին ընտրություններից չեզոքացնեն․ Վճռաբեկը տարօրինակ արագ վճիռ է կայացրել. փաստաբան ԱՄՆ դեսպանությունը երկու օր փակ կլինի Բաղդադը պատրաստվում է վերահսկողություն հաստատել Քրդստանի նավթային հանքավայրերի նկատմամբ Չինաստանը պատմական քայլ է կատարել տիեզերական մրցավազքում 

«Մարդ, ում կերպարը չփոխեցին անգամ գեներալի ուսադիրները»․ այսօր Սեյրան Սարոյանի ծննդյան օրն է

Հասարակություն

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, արցախյան ազատամարտի մասնակից, գեներալ Սեյրան Սարոյանի ծննդյան տարեդարձն է։ Սարոյանը բոլորեց իր 49-ամյակը։ Նա ծնվել է 1967 թվականին, Արմավիրի մարզի Հայկաշեն գյւողում։ Սեյրան Սարոյանն ավարտել է Երևանի տնտեսաիրավագիտական համալսարանը, ՀՀ ՊՆ ակադեմիան և Հունաստանի ցամաքային զորքերի ակադեմիայի դասընթացները։ 

Սարոյանի մարտական ընկեր, Սյունիքի մարզի Ագարակի զորամասի հիմնադիր հրամանատար Ղևոնդ Հովհաննիսյանի կինը՝ պահեստազորի մայոր Անուշ Գուլյանը ԼՈՒՐԵՐ.com-ին է փոխանցել գեներալին ուղղված շնորհավորական նամակը, որը ներկայացնում ենք ստորև։

«Նրան առաջին անգամ տեսա Երևանի մարզահամերգային համալիրում մի միջոցառման ժամանակ։ Իմ ուշադրությունը գրավեց ճեմասրահում մարդկանց մի խմբով շրջապատված մարդը, ով ինչ-որ հետաքրքիր պատմություն էր պատմում, իսկ մյուսները լիաթոք ծիծաղում էին։ Ամուսնուցս՝ զինվորական Ղևոնդ Հովհաննիսյանից, իրազեկվեցի, որ նա ազատամարտիկ Սեյրան Սարոյանն էր, ում հետ Ղևոնդը հետագայում ուսանեց Հունաստանում։ Հետո, երբ ընտանեկան հավաքույթների ժամանակ ավելի մոտիկից ճանաչեցի Սեյրան Սարոյան մարդուն, հասկացա, թե ինչ մեծ հոգու, մարդկային գերագնահատելի արժեքների տեր մարդ է նա, ում կերպարը չփոխեցին անգամ գեներալի ուսադիրները։ Միշտ մնաց մարդկային իր որակի մեջ։

Մեր ընտանիքը նրա արժանիքների մասին ավելի լավ պատկերացում ունեցավ, երբ անսպասելիորեն կյանքից վաղաժամ հեռացավ իմ ամուսին և իր մարտական ընկեր՝ զորամասի հիմնադիր-հրամանատար, գնդապետ Ղևոնդ Հովհաննիսյանը։ Այդ դժվար օրերին մեր ընտանիքը, անչափահաս որդիներս, իրենց թիկունքին սպարապետ Վազգենից բացի զգացին հավատարիմ ընկերոջ, լավ բարեկամ Սեյրան Սարոյանի սատարումը։ 

Այս տարվա ապրիլյան իրադարձությունների ժամանակ էր, երբ դավադիր թուրքը մեր ծիծաղի օրը փորձեց լացի վերածել, բայց հանդիպելով առյուծասիրտ մեր տղաների հավաքական ու հուժկու հարվածին, ետ շպրտվեց։ Այդ քառօրյա պատերազմին մասնակցած մեղրեցիներից լուր ստացանք, որ մարտադաշտում հանդիպել են Ղևոնդի մարտական ընկերոջը՝ գեներալ Սարոյանին, որի ներկայությունն ավելի էր ոգևորել ու քաջալերել մատղաշ զինվորներին։ Դա մի նոր հպարտությամբ համակեց մեզ, նորից զգացինք, որ գեներալ Սարոյանն իրոք այն մարդն է, որ չէր կարող հեռուներից հետևել սահմաններում զարգացող իրադարձություններին, քանզի նա հայրենասեր զինվոր էր հոգով ու ողջ էությամբ։

Սեպտեմբերի 3-ին, մարտական փայլուն տարեգրություն ունեցող գեներալը բոլորեց իր ծննդյան 49-ամյակը։ Ես որպես պահեստազորի մայոր, իմ ընտանիքի անունից ամուսնուս մարտական ընկերոջը, մեր ընտանիքի անզուգական բարեկամին, շնորհավորում եմ ծննդյան տոնի առթիվ, մաղթում առողջություն, ընտանեկան երջանկություն և որ նա միշտ մնա խաղաղ օրերի գեներալ։

Մեր երկիրը, հայոց հողը անսասան ու անպարտելի է այսպիսի մարդկանցով, ուստի ծնունդդ շնորհավոր, պարոն գեներալ, նվիրյալ ընկեր, փայլուն զորական ու հիանալի մարդ»։ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանն Ուկրաինայից ավելին է ցանկանում. Մերցը զգուշացնում է ԵվրոպայինԿիմ Չեն Ընը միջուկային կարգավիճակի ժխտումը համարել է պատերազմի հայտարարությունՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինՀյուսիսատլանտյան դաշինքի աշխատակիցը հայտնվել է լրտեսության գործի կենտրոնումՉլիցենզավորված խաղային կայքերը կարգելափակվեն երկու աշխատանքային օրվա ընթացքում34 երկիր և Եվրամիությունը համատեղ պահանջ են ներկայացրել Ռուսաստանին TRIPP-ը կստեղծվի ՓԲԸ-ի ձևով․ ԱՄՆ-ը կունենա 74%, ՀՀ-ն՝ 26% բաժնեմաս. ՓաշինյանԱմերիկյան կոնսորցիումը 10 միլիարդ դոլարով ձեռք կբերի «Լուկօյլի» միջազգային ակտիվները Հնարավոր է՝ Դավիթին ընտրություններից չեզոքացնեն․ Վճռաբեկը տարօրինակ արագ վճիռ է կայացրել. փաստաբանԱՄՆ դեսպանությունը երկու օր փակ կլինիԲաղդադը պատրաստվում է վերահսկողություն հաստատել Քրդստանի նավթային հանքավայրերի նկատմամբՉինաստանը պատմական քայլ է կատարել տիեզերական մրցավազքումՍաուդյան Արաբիայի և հութիների հակամարտությունը նոր թափ է հավաքում Սենսացիա են սարքել․ քաղաքացիությունից զրկելու դրույթ կա ժողովրդավարական սահմանադրություններումՏիգրան Արզաքանցյանը ստանձնել է «Մերգելյան ինստիտուտ»-ի տնօրենի պաշտոնըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայի հինգ մարզում հոսանքազրկումներ ենՆոյեմբերի 26-27-ին ՀՀ-ում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչներըԵրկխոսություն, փորձի փոխանակում և նոր կապեր՝ մեկ հարթակում․ միջազգային ֆորում՝ ՔիշնևումԵգիպտոսում վառելիք տեղափոխող բեռնատարի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 31 մարդ է զոհվել ՀՀ-ն և Վրաստանը տարեկան տասնյակ կալանավորների են փոխանակումԿիևը հայտարարել է ռուսական հինգ ռազմական ինքնաթիռի խոցման մասինՈւկրաինան ԱԹՍ–ներով հարձակվել է Ստավրոպոլի երկրամասում Հյուսիսային Կովկասը սնուցող էլեկտրակայանի վրա Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են իրականացնել գերիների խոշոր փոխանակումՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՀորմուզի նեղուցում իրավիճակը սրվում է. Իրանը զգուշացնում է նավերինՆերդիրներն ապահովում են զինծառայողի կենսական կարևոր օրգանների պաշտպանությունը․ հայտարարությունԹրամփը նոր մաքսատուրքեր է պատրաստում Չինաստանի և Եվրոպայի դեմՏոնոյանին առաջադրված նոր մեղադրանքը կապված է 18 հազար անորակ կոշտ բալիստիկ ներդիր ձեռք բերելու հետԵվրոպայում ֆինանսական նոր պայքար է սկսվում՝ Ուկրաինայի հարցովՔուշները հայտարարել է Ռուսաստանի և Եվրոպայի միջև կապի ուղիներ հաստատելու ԱՄՆ-ի մտադրության մասին Թրամփն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել են ՌուսաստանինԳեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու Փաշինյանին ու Ալիևին․ ԱբրահամյանԼույս չի լինի. հասցեներՀաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞րՏարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէԿալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրինՉեն տրվել Փաշինյանի շանտաժինԱրտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակԻնչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբԻնչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխումՎերջնագրից առաջ՝ շրջագայություն ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծըՆավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետըՉիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջումՄերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզումԱբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ը
Ամենադիտված