Երևանում քառյակի լույս աշխարհ գալուն նախորդել է եռյակի ծնունդը
Այլ
Երևանի «Արմենիա» Հանրապետական բժշկական կենտրոնում սեպտեմբերի 2-ին Շիրակի մարզի Շիրակավան գյուղի բնակչուհի 28-ամյա Շուշանիկ Ասատրյանը լույս աշխարհ է բերել եռյակ' երեք արու զավակ: Մոր և երեխաների առողջական վիճակը գնահատվում է նորմալ: Երեխաները ծնվել են բնական ճանապարհով' ոչ արհեստական բեղմնավորմամբ:
Շուշանիկ Ասատրյանն ունի ևս երեք երեխա:
«Արմենիա» Հանրապետական ԲԿ-ում սեպտեմբերի 3-ին' ժամը 11:00-ի սահմաններում, 26-ամյա Մարիամ Թունյանն էլ բնական ճանապարհով լույս աշխարհ է բերել քառյակ: Երեխաներից երկուսը տղա են, երկուսը' աղջիկ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ