Samsung-ը թողարկել է «խելացի» ժամացույց՝ հեռախոսազանգի հնարավորությամբ
Այլ
Նախօրեին Բեռլինում տեղի ունեցած IFA 2016 էլեկտրոնիկայի ամենամյա ցուցահանդեսին Samsung ընկերությունը ներկայացրել է իր երրորդ սերդնի Galaxy Gear S3 «խելացի» ժամացույցները՝ հայտնում է Kommersant-ը: Նորույթն ապահովված է LTE ցանցով, ինչպես նաև էլեկտրոնային սիմ-քարտով, որը թույլ է տալիս կատարել հեռախոսազանգեր:
Մոդելը աշխատում է Tizen օպերացիոն համակարգով: Այն ունի 768 Մբ օպերատիվ և 4 Գբ ներքին հիշողություն, Wi-Fi միացում, Bluetooth և NFC (ոչ կոնտակտային գնումների վճարումներ):
Նորույթը հասանելի է երկու տարբերակներով, որոնք միմյանցից տարբերվում են միայն արտաքին տեսքով. Classic, որոնք ունեն սովորական ժամացույցի տեսք, և Frontier՝ ավելի սպորտային դիզայնով:
Galaxy Gear S3-ի իրացման օրը և գինը դեռևս հայտնի չեն:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ