Goal-ը թարմացրել է «Ոսկե գնդակի» գլխավոր ֆավորիտների ցանկը Սոֆիա Բաղրամյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան աղջիկների կայծակնայինի բրոնզե մեդալակիր Ու՞ր են այն մարդիկ, որոնց օգնել է պարոն Ծառուկյանը. երկրում արդարության ճգնաժամ է. Սարգսյան Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը Թրամփը խոսել է իր սպանության հավանականությունից․ Սամվել Կարապետյանի պատասխանը` Պապիկյանին (տեսանյութ) Նիկոլը ձգտում է Լուկաշենկոյի ու Չաուշեսկուի ճակատագրին. բռնապետություն է տիրում (տեսանյութ) «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի Ոսկեպարում գետից դուրս են բերել 21-ամյա տղայի մարմինը Պայթյուններ Բուշերի ատոմակայանում․ կադրերը ցնցել են համացանցը (տեսանյութ) Կհստակեցվեն ՀՀ-ում կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացի օրենսդրական կարգավորումները Իրանի արտգործնախարարը բանակցել է Օմանի և Թուրքիայի գործընկերների հետ տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ 2026 թվականի հունիսը դարձել է ամենաշոգը Արևմտյան Եվրոպայի դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում 

v6000 նախագիծը Քաղաքացիական պայմանագրի սեփականությունը չէ. Մխիթար Հայրապետյան

Քաղաքական

2017 թվականի խորհրդարանական ընտրություններին շուրջ 7 ամիս է մնացել։ Ընտրությունները կեղծելու ձևերը, ինչպես դեռ 1999 թվականի իր հայտնի հարցազրույցում պնդում էր Սերժ Սարգսյանը, վաղուց են հայտնի։ Ընդդիմադիր ուժերին, ցավոք, երկար ժամանակ չէր հաջողվում ոչ միայն ամբողջական, այլև մասնակի հակազդել ընտրակեղծարարության՝ տարիներ շարունակ հաջողությամբ գործող և նույնիսկ կատարելագործվող մեխանիզմներին։ Եվ ահա սույն տարվա ապրիլին Հրազդան քաղաքում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններին, որի հիմնական մրցակցող ուժերն էին իշխող Հայաստանի հանրապետական և ընդդիմադիր Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունները, հաջողվեց աննախադեպ կերպով տոտալ վերահսկողություն իրականացնել քաղաքի բոլոր 28 ընտրատեղամասերում՝ շնորհիվ ընտրական գործընթացը վերահսկելու և արդար ընտրություններ ապահովելու համար մինչ օրս ստեղծված առայժմ միակ գործիքի՝ «6 հազար վստահված անձ»/v6000 նախագծի։

Ամենևին էլ գաղտնիք չէ, որ վերոնշյալ նախագիծը կյանքի կոչելու պատասխանատվությունը ստանձնեց նույն Քաղաքացիական պայմանագիրը։ Իրեն հայտարարելով ինստիտուցիոնալ ընդդիմություն դառնալու հիմնական հավակնորդ՝ կուսակցությունը հանրության դատին ներկայացրեց ինստիտուցիոնալ քաղաքական կառույցին բնորոշող երեք բաղադրիչները, որոնցից մեկն էլ հենց վերահսկողությունն էր՝ v6000 նախագծի միջոցով։ Իհարկե, ընտրական գործընթացը վերահսկելու և արդար ընտրություններ ապահովելու մեխանիզմները պետք է մշակվեին և գործնականում կիրառության մեջ դրվեին պետության կողմից, իմա՝ իշխանությունների նախաձեռնությամբ կամ առնվազն թույլտվությամբ, սակայն մենք ապրում ենք մի իրականությունում, որտեղ իշխանությունների համար հերթական ընտրություն ասվածը ոչ այլ ինչ է, քան պարզապես նստել և մեծ ոգևորությամբ կազմել կեղծիքի, ստի, «կարուսելների», կրկնաքվեարկությունների, ընտրակաշառքների, բռնաճնշումների և հետապնդումների հերթական «ճանապարհային քարտեզը»։ Ուստի պետք չէ զարմանալ, որ հենց ընդդիմությունը մշակեց և կիրարկեց այդքան անհրաժեշտ այդ գործիքը. չէ՞ որ արդար և ազատ ընտրությունների անցկացումը որևէ կերպ չի կարող բխել ավտորիտար կամ կիսաավտորիտար քաղաքական վարչակարգերի, այդ թվում՝ ՀՀ իշխանությունների շահերից։

Սակայն այն հանգամանքը, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախաձեռնությամբ է տրվել v6000 նախագծի մեկնարկը, քավ լիցի, չի նշանակում, որ այն հանդիսանում է կուսակցության սեփականությունը։ Այո, նախագծի շրջանակներում քաղաքացիների համար նախապատրաստական դասընթացներ են անցկացվում՝ վստահված անձանց իրավունքներին ու պարտականություններին տիրապետելու համար, սակայն այստեղ անկյունաքարային է այն, որ կուսակցությանը հարկավոր չէ ունենալ 6000 վստահված անձ, որոնք պետք է պաշտպանեն բացառապես Քաղաքացիական պայմանագրի ստացած քվեները, կամ, դիցուք, հնարավորության դեպքում լցոնումներ անեն իր օգտին, «6 հազար վստահված անձ» նախագծի նպատակն է հավաքել և վերապատրաստել մի պրոֆեսիոնալ թիմ, որն ընտրական գործընթացը վերահսկելու, արդար ու ազատ ընտրություններ ապահովելու գործառույթ է իրականացնելու, այսինքն՝ վստահված անձանց խնդիրն է, նախևառաջ, պաշտպանել յուրաքանչյուր քաղաքացու տված ձայնը՝ անկախ նրանից, թե որ քաղաքական ուժին կտրվի այդ քվեն։

Այս համատեքստում մեկ անգամ ևս կարևոր է ընդգծել, որ սա պետական արժեք ներկայացնող անկախ նախագիծ է, որից կարող են օգտվել բոլոր այն քաղաքացիները, որոնք ցանկանում են իրենց ներդրումն ունենալ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների վերահսկման և, առհասարակ, Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործում։Ներքոշարադրյալ միջադեպը գալիս է ևս մեկ անգամ ապացուցելու, որ v6000-ը չի սպասարկում նեղ կուսակցական շահեր։

Ինքս որպես Սասուն Միքայելյանի վստահված անձ 25/13 ընտրատեղամասում մասնակցել եմ ընտրությունների վերահսկման աշխատանքներին։ Որոշակի կասկածներ ունենալով, որ քվեախցիկի մոտ գտնվող ընտրողը լուսանկարում է իր քվեաթերթիկը, թիմակցիս հետ մոտեցա հանձնաժողովի նախագահին և պահանջեցի, որպեսզի վերջինս պարզի՝ արդյոք քաղաքացին լուսանկարել է քվեաթերթիկը, թե ոչ, և ըստ այդմ՝ համապատասխան քայլեր ձեռնարկի։ Հանձնաժողովի նախագահը, որը, ի դեպ, ՀՀԿ-ական թեկնածուի եղբայրն էր, հեգնական ժպիտով իր կասկածը հայտնեց առ այն, որ մենք դժվար թե պահանջեինք նույնն այն դեպքում, եթե նախապես իմանայինք, թե ով է տվյալ քաղաքացին։ Ի հեճուկս վերջինիս սպասելիքների՝ ես հայտնեցի՝ տեղյակ ենք, որ ընտրողը մեր թեկնածուի ազգականներից մեկն է, ինչը, սակայն, որևէ կերպ չի կարող ազդել մեր որոշման վրա. ինչպես և նախորդ ու ապագայում կայանալիք ընտրություններում, այդ օրը ևս մեր խնդիրը արդար և ազատ ընտրությունների ապահովումն էր։ Արդյունքում հանձնաժողովի նախագահը ստուգեց ընտրողի հեռախոսը. մեր անհանգստությունն անտեղի էր։

Եվ վերջապես, ինչո՞ւ է հարկավոր միանալ v6000-ին, այլ ոչ թե ուղղակի անհատապես լծվել ընտրությունների վերահսկման աշխատանքներին։ Բանն այն է, որ Հրազդանում հաջողվեց վերահսկել ողջ ընտրական գործընթացը միմիայն կազմակերպված, համակարգված աշխատելու շնորհիվ, վստահված անձերի, ինչպես նաև կենտրոնական շտաբերի ու ենթաշտաբերի միջև ստեղծված ցանցը, մշտական կապի առկայությունը թույլ տվեց ավելի ուժեղ գտնվել ոչ պակաս կազմակերպված մրցակցից։ Ուստի ողջունելի է, երբ որևէ քաղաքացի ցանկանում է վերահսկել ընտրական գործընթացը, սակայն անհատական գործելաոճը զգալիորեն նվազեցնում է նրա կատարած աշխատանքի արդյունավետությունը։


Մխիթար Հայրապետյան
Քաղաքացիական կրթության կենտրոն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եվրամիությունն առաջարկել է նոր պատժամիջոցներ միգրանտների ապօրինի փոխադրման դեմԲազուկ․ բնական մթերք, որն ամրապնդում է առողջությունըՀայաստանն ու Ֆրանսիան խորացնում են համագործակցությունը կրթության և մշակույթի ոլորտներումԱրհեստական բանականությունը մեր օրերում․ հնարավորություններ և պատասխանատու կիրառման կարևորությունըՄԱԿ-ում քննարկվել է Սուդանի հումանիտար ճգնաժամըՉինաստանը և Եվրամիությունը պատրաստվում են բարձր մակարդակի գագաթնաժողովիՄերձավոր Արևելքում լարվածության աճը ազդել է համաշխարհային շուկաների վրաԶամբիայում միջադեպ է տեղի ունեցել ուղղաթիռի հետ, որի մեջ գտնվել է երկրի փոխնախագահըԼիբանանի նախագահն Իսրայելին հրադադարի կոչ է արելՊաղեստինի նախագահը խորհրդարանական ընտրությունները նշանակել է նոյեմբերի 28-ինԵՄ-ն մտադիր է պատժամիջոցներ կիրառել միգրանտների անօրինական փոխադրումների դեմ պայքարելու համարԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն քննարկել են դաշինքի ապագա ռազմավարությունըՉեխիայի նախագահը կոչ է արել Ռուսաստանի հետ բանակցությունները վերսկսել երկու ամսվա ընթացքումՈւժ եղիր, ավագ ընկեր. քո հետ են բազմաթիվ մարդիկ, ովքեր հավատում են քեզ և գնահատում քո անցած ճանապարհը. Սուրեն ՍուրենյանցԳրենլանդիան մերժում է ԱՄՆ-ի նոր առաջարկներըԱՄՆ-ն ռիսկի է դիմում կորցնելու Իսպանիայի ռազմաբազաներին մուտք գործելու հնարավորությունը Թրամփի սպառնալիքների պատճառովԻսպանիայում ջերմային հարվածից ռուս կին է մահացել ՔՊ-ական Տավրոս Սափեյանը հրաժարվում է պատգամավորական մանդատիցՌուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը կընդունվի հուլիսի 13-ին. Ֆրանսիայի ԱԳՆԵՏՀ խորհրդի նիստում քննարկվել են եվրասիական տնտեսական ինտեգրման առանցքային հարցերըԻրանը հայտարարել է Հորմուզի ծովի թողունակությունը մինչև 50 տոկոս մեծացնելու մասինԾայրահեղ շոգը չի նահանջում Ֆրանսիայում IRIB. ԻՀՊԿ-ն 10 հրթիռով հարվածել է Հորդանանում ԱՄՆ-ի գլխավորած «Ալ-Ազրաք» ավիաբազայինԻրանը խորհրդային կործանիչներ է օգտագործում Խամենեիի հուղարկավորության անվտանգության համարՄարիա Ռասպուտինայի ամուսինը հայտնել է երգչուհու կենսաթոշակի չափըԻրանի շուրջ լարվածության ֆոնին ԱՄՆ-ում բենզինը կրկին թանկացել էՓալմ Բիչի օդանավակայանը վերանվանվել է Թրամփի պատվինF-16 կործանիչը հրդեհվել է և արտակարգ վայրէջք կատարել Հունաստանի կղզումԽամենեիի և նրա ընտանիքի անդամների մարմինները կտեղափոխվեն Իմամ Ռեզայի դամբարանGoal-ը թարմացրել է «Ոսկե գնդակի» գլխավոր ֆավորիտների ցանկը Սպերցյանը առաջին անգամ ուղերձով դիմել է Ալ-Ահլիի երկրպագուներինՆշվել են այն ոլորտները, որտեղ աշխատակիցների կրճատման ռիսկը նվազագույնն էՍոֆիա Բաղրամյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան աղջիկների կայծակնայինի բրոնզե մեդալակիր Ու՞ր են այն մարդիկ, որոնց օգնել է պարոն Ծառուկյանը. երկրում արդարության ճգնաժամ է. ՍարգսյանՍեմյոն Սլեպակովի նկատմամբ հայտարարվել է հետախուզումՎաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորի մանդատիցՉինաստանում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվելՊրիգոժինը համեմատել է արհեստական բանականությունը «ռետինե կնոջ» հետԲունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը Արեգնազ Մանուկյանը կալանավորվել էԹրամփը խոսել է իր սպանության հավանականությունից․ Սամվել Կարապետյանի պատասխանը` Պապիկյանին (տեսանյութ) Նիկոլը ձգտում է Լուկաշենկոյի ու Չաուշեսկուի ճակատագրին. բռնապետություն է տիրում (տեսանյութ)Ավտովթար Արմավիրի մարզում․ բախվել են «Lada Priora»–ն ու «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը, կան վիրավորներ«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի Էստոնիայի ՆԳ նախարարը կոչ է արել ԵՄ-ում ապաստարանից զրկել զորակոչային տարիքի ուկրաինացիներինՈսկեպարում գետից դուրս են բերել 21-ամյա տղայի մարմինը Սրտաբանը հերքել է շոկոլադի օգտակարության մասին տարածված կարծիքըՀԱՕԿ-ը զորակցություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքինFT․ ՆԱՏՕ-ում կոչ են անում մշակել Գրենլանդիայի հարցով գործողությունների ծրագիրԳոլերի արքաների պայքարը․ Նորվեգիան և Անգլիան՝ կիսաեզրափակչի ուղեգրի համար
Ամենադիտված