Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել է Եվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենար Թեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքում Զելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է Կիևին Ում չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ Ծառուկյանին Կրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնությունները Չինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունը Մոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համար Եվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը Միացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարում Լիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարություն Իրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին 

Դիրքերում ամեն օր պատերազմ է

Բլոգոսֆերա

Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Պատերազմը ավարտվել էր: Պատերազմը սկսվում և ավարտվում է սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա ապրող մարդկանց համար: Դիրքերում ամեն օր պատերազմ է, քանի որ ամեն օր կրակում են: Դիրքում կանգնած զինվորի համար մեկ է թե րոպեում քանի փամփուշտ կթռնի գլխի վրայով՝ 5, 10 թե 150: Ինչ-որ տարօրինակ հաշվարկների ու վերլուծությունների արդյուքնում անվանում էին քառօրյա պատերազմ, հետո՝ ապրիլյան մարտեր, ու նման լիքը բաներ: Բայց դե պատերազմ էր: Պատերազմը չէր էլ ավարտվել, պարզապես մենք փորձում ենք դրա արանքում ինչ-որ վերջակետներ խցկենք, որ երևի մի օր իրոք կավարտվի:

Դիրքում տղերքը նստել են գետնին ու պատին հենված հազար թեմայից են խոսում՝ արած ու չարածի, փոշմանածի, զոհված ընկերների: Բոլորը ոգևորված պատմում էին, միայն զինվորներից մեկը, պատի անկյունում մի աթոռի վրա նստած անձայն զենքն էր մաքրում: Կյանքում ինքնաձիգը այդքան հարազատ չէր եղել: Այդ երկաթի կտորի շնորհիվ էր, որ հիմա ողջ է ու հոգու խորքում պարտավորվածություն էր զգում, որ այսուհետ՝ մինչև ծառայության ավարտը, պետք է աչքի լույսի պես պահի իր զենքը:

Շտաբից արդեն խրախուսանքներ էին եկել՝ մեդալների ու արձակուրդների տեսքով: Բոլորը անհամբեր ցուցակներն էին կարդում ու դրա մեջ իրենց անունը փնտրում: Մեկին շքանշան, մյուսին արձակուրդ, մեկին հերոս, մյուսին մեքենա և այլն: Կարենի անունը ոչ մի ցուցակում չկար: Չկար ու չէր լինելու: Ինքը պատմել չգիտեր, այդ խառը պահերին էլ ոչ մեկ չէր նկատել կամ չէր հիշում Կարենի կատարածը: Չէին հիշում, թե ինչպես էր զոհված ընկերներին դուրս բերում մարտի դաշտից՝ մեկին գրկած, մյուսին քաշելով, մենակ թե թշնամու ձեռքը չնկնեն: Չէին հիշում նաև,թե ինչպես էր պահում տղերքի թիկունքը մինչև նրանք փամփուշտների արկղերն էին բացում: Այդ ընթացքում թշնամիներից երկուսին նույնիսկ զենքի հետևի մասով է խփել: Հիմա, որ մտովի հիշում է այդ դրվագը սարսափում է: Զենքի հետևի փայտից մասը տանում ու կամաց կպցնում է գլխին ու փորձում է հասկանալ, թե ինչպես եղավ, որ անկանոն շարժումի հետևանքով երկու թշնամիներն էլ հայտնվեցին ոտքերի տակ: Հիմա ինչքան էլ ցանկանա նույն հնարքը չի կարող կրկնել: Բայց դե պատմել չէր սիրում հետևաբար փառքի դափնիներին չէր արժանանալու: Չէր էլ ցանկանում այդ դափնիները, միայն զենքը թող մաքուր լինի, մնացածը երկրորդական են:

Հաջորդ օրը, երբ զորքը դիրքերից պետք է իջներ Կարենը դանդաղ հավաքում էր անձնական պարագաները: Ամեն բան տեղավորելուց հետո վերցրեց զենքը ու կանգնեց շարք: Դիմավորեցին դիրք բարձրացողներին, հաջողություն մախթեցին ու սկսեցին իջնել բլուրը՝ ներքևում մեքենան էր սպասում: Դանդաղ, մտածմունքների մեջ քայլում էին:
Դիրքի ավագը, կոչումով լեյտենանտ մի երիտասարդ էր, ով տղերքին արդեն, որպես եղբայր էր ընկալում, չէր կարողանում նրանց հրամանատարի դերի մեջ մտներ ու շարքով նրանց հետ քայլում էր, աչքի տակով հետևելով, որ հանկարծ մեկին մի բան չպատահի, վերջին մի քանի մետրն է մնացել մի փորձանքի չգան: Զորքին հետևելով քայլելու ընթացքում նկատում է Կարենի մտածմունքներով լի հայացքը, ով մեկ կողքերն էր նայում, մեկ զենքի հետևի փայտին, ձեռքով ստուգում էր փայտի ամրությունը ու կրկին ընկնում էր մտածմունքների մեջ: Լեյտենանտը քայլերը դանդաղեցրեց, որպեսզի հավասարվի Կարենին: Ձեռքը եղբայրաբար գցեց ուսին, հետո ինքն էլ ստուգեց զենքի հետևի մասի փայտի ամրությունը ու քմծիծաղ տալով ասաց.

- Երկու թուրք փռած, սահման պահող փայտա ու լավ էլ պինդա, հերիք մտածես՝ 100-ի կեսը 50-նա:
Կարենը ևս ժպտաց: Հրամանատարը ամեն բան տեսել էր, ամեն բան հիշում էր ու դա իր համար ամենաթանկ պարգևն էր: Մնացած ամբողջ ճանապարհը ուս ուսի տված, ծիծաղելով իջան՝ զորքը, Կարենը, հրամանատարը և ինքնաձիգը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետՄիացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետԼուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ չէ հրաժարվել հեռուստացույցից Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավորՈւկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջումԱվելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդներըԶանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել Իմ մարմինը չի կարողանում կապ հաստատել ուղեղիս հետ. Բելլա Հադիդը` իր առողջական խնդիրների մասին Նան Գոլդինի նոր ֆիլմի առաջին ցուցադրությունը Լոնդոնի «Հեյվարդ» պատկերասրահում էՊենտագոնը հայտնել է Միացյալ Նահանգներում անօդաչու թռչող սարքերի զգալի թուլացման մասինՎրաստանից զանգվածային արտաքսումները շարունակվում են․ նրանց թվում են նաև ՀՀ-ի քաղաքացիներԱքլորի գլխով պարսկական սափորը Թուրինից հասել է Ուլան ԲատորԿատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Կատարի ԱԳՆ Թուրքիայում կործանվել է AS-532 ռազմական ուղղաթիռը Առաջին մանկական «Բուքերի» եզրափակչում 8 գիրք է․ հաղթողին կընտրեն նաև երեխաներըՈւկրաինան պատերազմը ոչ մի տեղ չի տեղափոխում. Կիևում արձագանքել են Լիբիայի պահանջին՝ բացատրելու ռուսական նավի վրա հարձակումը «Հայաքվե»-ն մերժում է իշխանության սահմանադրական նախագիծը և հայտարարում ընդդիմադիր համախմբման մասինՍտամբուլի արվարձանում մեկ օր շարունակ առյուծ էին որոնում, սակայն իշխանությունները հայտնել են, որ այն գոյություն չունի Բացվել է Ռոնալդուի ամենաբարձր արձանով թանգարանը Վանաձորում այսօր վրшերթի ենթարկված 8–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենադիտված