Ապստամբության և ահաբեկչության արանքում
Բլոգոսֆերա
Էդգար Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մեկ տարի է անցել այն օրից, երբ Երևանում ՊՊԾ գունդը գրավվեց, ի՞նչ արեցինք մենք այդ մեկ տարվա մեջ և ի՞նչ ենք անում մենք հիմա։
Մեկ տարի շարունակ և վերջին շրջանում ավելից ցայտուն, պատճառներն ու հետևանքները վերացնելու փոխարեն, փնտրում ենք ահաբեկիչների և կամ ապստամբների ու այդ ամենն ուղեկցվում է հայոյախառն ոչ հագալից մեկնաբանություններով և կամ սպառնալիքներով։
Ի՞նչ կտա այս կամ այն կողմին, եթե ֆբ-ում շատ ֆեյքեր քվեարկեցին «ահաբեկիչ» կամ «ապստամբ» եզրույթի օգտին։ Միանշանակ ոչինչ, որովհետև դատարանինն է վերջին խոսքը։
Այսպիսի հարցումները բացառում են դատարանի գությունը, եթե ֆբ հարցումը պետք է որոշի, թե ով ով է, այդ դեպքում` եկեք փակենք դատարանները։ Պետությունը մեր անվտանգության երաշխավորն է ու մենք ստանում ենք անձնագիր և ընդունում ենք պետության մեջ հավասարը հավասարին ապրելու պայմանները և մենք, բացառելով դատարանը, որը պետության պետականության մի մասն է, թույլ ենք տալիս դիմացինին թալանել մեր տունը և կամ ինքնադատաստան տեսնել մեր նկատմամբ, հետո ֆբ-ով հարցնել՝ .«Ճի՞շտ եմ, թե՞ սխալ» և ըստ այդ պատասխանի որոշել հետագան։
Ֆեյքերի ամբոխը մեկ տարի առաջվա դեպքերը կարող է որակել ապստամբություն և կամ ահաբեկչություն, ամբոխային հոգեբանությունը բացառում է սեփական պատասխանատվությունն ու կարծիքը, իսկ մենք վաղուց դասվում ենք հոմո սապիանսի շարքին և ժամանակն է փակել այս պանդորայի արկղն ու ոչ թե հուսալ, այլ գործել։
Հ.Գ. Մենք միշտ էլ բավարարվել ենք .«Սև սրտի մխիթարանքով», իսկ հետո՞ն, դե հետոյի մասին էլ հետո կմտածենք»։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն