ՀՀ դեսպան Արսեն Առաքելյանը հանդիպել է Քուվեյթի կրթության նախարարի հետ․ քննարկվել են կրթական համագործակցության ընդլայնումը
Քաղաքական
Տեղի է ունեցել Քուվեյթում ՀՀ դեսպան Արսեն Առաքելյանի հանդիպումը Քուվեյթի Պետության կրթության նախարար Սայեդ Ջալալ Սայեդ Աբդուլ Մոհսեն ալ-Տաբտաբեի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Քուվեյթի ազգային վարժարանի տնօրեն Ներսես Սարգիսյանը։
Դեսպան Առաքելյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության միջնակարգ ու մասնագիտական կրթության վերջին տարիներին ունեցած ձեռք բերումները, նշված բնագավռներում Քուվեյթի հետ համագործակցության հեռանկարները և դրանք իրականություն դարձնելու համար դեսպանության նախագծերը։
Իր հերթին նախարար Տաբտաբեն մեծ հրճվանքով արտահատվել է Քուվեյթի մշակույթի, կրթության ու գիտական զարգացման ոլորտներում քուվեյթահայ համայնքի ունեցած ներդրման մասին, հայտնել պատրաստակամություն շարունակել Քուվեյթի կառավարության աջակցությունը քուվեյթահայ համայնքին և մասնավորապես՝ երկրում գործող միակ հայկական դպրոցին։
Կողմերը համաձայնվեցին Հայաստան-Քուվեյթ միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստին ընդառաջ առաջարկություններ ձևավորել և ակտիվ աշխատանքներ տանել թե՛ միջնակարգ ու պրոֆիլային մասնագիտական կրթական ոլորտներում համագործակցությունը խթանելու և թե՛ երկկողմ օրակարգում առկա ոլորտային նախագծերը առաջ տանելու ուղղությամբ։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը