Լատվիայի վարչապետը հայտարարել է իր հրաժարականի մասին
Լատվիայի վարչապետ Էվիկա Սիլինան հայտարարել է իր հրաժարականի մասին։ Նա այդ մասին հայտարարել է հատուկ հրավիրված մամուլի ասուլիսում, ըստ ազգային հանրային հեռարձակողի՝ LSM-ի պորտալի։
Վարչապետը պետք է հայտարարությամբ հանդես գար խորհրդարանում, սակայն, ըստ հաղորդագրության, նա փոխարենը մամուլի ասուլիս է անցկացրել նախարարների կաբինետում։
Կառավարական ճգնաժամը սկսվել է պաշտպանության նախարար Անդրիս Սպրուդսի հրաժարականից, այն բանից հետո, երբ մայիսի 7-ին մի քանի անօդաչու թռչող սարքեր խախտել են Լատվիայի օդային տարածքը։
Պաշտպանության նախարարի հրաժարականը հանգեցրել է նրան, որ Սիլինային աջակցող քաղաքական գործընկերները հայտարարել են, որ վարչապետը այլևս չի վայելում իրենց վստահությունը։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը