Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Հայկական դաժան իրականությունը՝ համեմատության մեջ

Վերլուծական

Հայաստանում վխտացող կոռուպցիայի մասշտաբայնության մասին լիարժեք պատկերացում կազմելու համար հեռուն գնալ պետք չէ. հարկավոր է ընդամենը ժամանակ առ ժամանակ աչքի անցկացնել հայկական մամուլն ու ուշադրություն դարձնել այն հրապարակումներին, ուր բավական թափանցիկ կերպով խոսվում է այս կամ այն պաշտոնյայի կամ պետական գերատեսչության կողմից կատարվող չարաշահումների մասին: Միայն Վերահսկիչ պալատի՝ այս տարիների ընթացքում կատարած  բացահայտումները լիովին բավարար են՝ տասնյակ բարձրաստիճանների իրական պատասխանատվության ենթարկելու համար. գրեթե չկա որևիցե պետական գերատեսչություն, ուր առնվազն ատկատների միջոցով փող աշխատած չլինեն: Ընդ որում՝  տհաճ պատմություններում հաճախ հայտնվում են ոչ միայն  պետական գերատեսչություններն, այլև դրանց ղեկավարներն՝ անձամբ. ահավասիկ, դրանցից ամենաթարմերը. ըստ մամուլի տեղեկությունների՝ Գյուղնախարար Իգնատի Առաքելյանը պետությունից թաքցնում է  սեփական ունեցվածքը. ունենալով հսկայական հողատարածքներ ու այգիներ էջմիածնում՝ նա այդպես էլ ձեռնպահ է մնացել դրանք հայտարարագրելուց: Կամ, ասենք, նույն քաղաքապետարանը միայն կոնյակ գնելու համար բյուջեից ծախսել է 11 մլն-ից ավել գումար՝ Էրեբունի-Երևան տոնակատարության շրջանակներում: Բոլորի հիշողություններում թարմ են ԱԳՆ պաշտոնյաների արտասահմանյան վոյաժների վերաբերյալ գրեթե սկանդալային հրապարակումներն, ուր էկոնոմ դասի անվան տակ իրականում լյուքս դասի ավիատոմսեր էին ձեռքբերվել և այլն: Դե, իսկ Սոցապնախարարության մասին խոսելն ավելորդ է. այս գերատեսչությունը, որի ղեկավարն, ինչպես հայտնի է, Արտեմ Ասատրյանն է, վաղուց վերածվել է կոռուպցիայի ոլորտում իսկական առաջատարի. ընդհանուր առմամբ, վերջին տարիներին կատարված չարաշահումներն այս ոլորտում երևի գերազանցում են կես միլիարդ դրամը:

Այսպես թվել, իհարկե, կարելի է երկար ու նույնիսկ անվերջ, սակայն  իրավիճակի ողջ ողբերգականությունը կայանում է նրանում, որ ոչ ոք, չնայած ծով չարաշահումներին ու կոռուպցիոն սկանդալներին, մեզանում պատիժ չի կրել: Միայն Վերահսկիչ պալատի կողմից պարբերաբար կատարվող  հրապարակումները բավարար կլինեին, եթե երկրում իրոք գործեր օրենքը, որպեսզի, ասենք՝ պետական ապարատի ուղիղ կեսը ենթարկվեր պատասխանատվության: Այսինքն՝ եթե չարաշահումների, կոռուպցիոն դեպքերի ֆիքսման հետ կապված խնդիրները գոնե որոշակիորեն լուծվել են, ապա դրանց տրամաբանական հետևանքների հարցը դեռևս առկա է, ու սա, ի տարբերություն ոչ միայն շատ ու շատ զարգացած երկրների, այլև ասենք՝ հարևան Վրաստանի, որն, ի պատիվ վրացիների, կոռուպցիայի մակարդակի առումով բավական բարվոք դիրքերում է ողջ աշխարհում ու արդեն երկար տարիներ՝ ոչ միայն Անդրկովկասի, այլև համաշխարհային մակարդակով մի շարք կետերոում իրոք որ անգերազանցելի է համարվում: Պատկերացում կազմելու համար, թե իրականում որքան միմյանցից տարբեր են հայաստանյան ու եվրոպական  իրականությունն այս հարցում, բավական է  ընդամենը մի քանի օրինակ բերել, ասենք, նույն Գերմանական իրականությունից, երբ մի նախարար հայտնվել էր պաշտոնը կորցնելու եզրին հենց միայն այն բանի համար, որ պաշտպանած թեկնածուականում պլագիատներ էին հայտնաբերվել: Բավական աղմկահարույց կոռուպցիոն սկանդալի մեջ էր հայտնվել նաև Հունաստանի ադմինիստրատիվ ռեֆորմների փոխնախարարը հենց միայն այն բանի համար, որ ցանկացել էր նախկինում պաշտոնից հեռացված մի քանի չինովնիկի վերականգնել իրենց պաշտոններում. համաշխարհային ԶԼՄ-ները մի քանի օր շարունակ իրենց ուշադրությունն էին կենտրոնացրել այդ երկրում տեղի ունեցող համապատասխան դեպքերի վրա (համաձայնե՛ք՝ Հայաստանում նման բան պատկերացնելն իսկ ֆանտազիայի ժանրից  կլիներ):

Ի դեպ՝ արտասահմանում բավական լուրջ են վերաբերվում նաև մասնավոր ընկերություններում ժամանակ առ ժամանակ բռնկվող կոռուպցիոն սկանդալներին. նույն գերմանական SIEMENS-ի կամ հարավկորեական SAMSUNG-ի օրինակը փայլուն կերպով ի ցույց է դնում այն, թե ինչպիսի անհանդուրժողականություն է տիրում զարգացած երկրներում կոռուպցիայի նկատմամբ՝ ոչ միայն պետական, այլև մասնավոր ոլորտներում: Դե, իսկ Չինաստանի մասին հիշատակելն առհասարակ ավելորդ ենք համարում, քանի որ այնտեղ կոռուպցիոն հանցագործությունների համար առհասարակ գնդակահարություն է սահմանված: Իսկ ԱՄՆ-ում էլ միայն այն, որ պաշտոնյան կարող է, ասենք, իր ծառայողական մեքենան  շահագործել ոչ աշխատանքային նպատակներով, օրինակ՝ կնոջը դրանով հասցնել աշխատանքի, կամ երեխային՝ մանկապարտեզ, բավարար է համարվում նրան ընդմիշտ պետական համակարգից հեռացնելու համար ու հսկայական տուգանքներ սահմանելու:

Հիմա հարց է առաջանում՝ ինչո՞ւ է մեզանում կոռուպցիան նույնիսկ գովելի համարվում այն պարագայում, երբ նորմալ երկրներում բոլորը դրանից այսքան խորշում են: Պատասխանն առավել քան պարզ է. մեզանում կոռուպցիան կառավարման  անզուգական գործիքակազմ է և իհարկե՝ ոչ միայն մեզանում. նույն վիճակն է նաև հետխորհրդային այլ երկրներում: Հայաստանում ստեղծվել է մի համակարգ, ուր մաքուրները տեղ չունեն, ուր եթե մաքուր ես, կա՛մ սովից պետք է մեռնես, կա՛մ հրաժարվես պետական ոլորտ մտնելու մտքից: Իսկ թե որ տարբերակն են ընտրում մեր սիրելի չինովնիկները, տեսանելի ու հասկանալի է բոլորին. նրանք ընտրում են հեշտ ճանապարհն ու խորտակում երկիրը: Ցավալի է, բայց սա է իրողությունը:


Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված