ԱՄԷ-ն անմիջականորեն ներգրավված է եղել Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայում. ԱԳՆ Արաղչի
Իրան
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեղադրել է Միացյալ Արաբական Էմիրություններին Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիային անմիջական մասնակցության մեջ: Արաղչիի խոսքերը մեջբերվել են Իրանի արտաքին գործերի նախարարության Telegram ալիքում։
Նրա խոսքով՝ երեկ պարզվել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր երկրի, ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության ժամանակ այցելել է ԱՄԷ և Աբու Դաբի։
«Պարզվել է նաև, որ նրանք (ԱՄԷ-ն - խմբ.) մասնակցել են այս հարձակումներին (Իրանի դեմ - խմբ.) և կարող են նույնիսկ ուղղակիորեն գործել մեր դեմ: Հետևաբար, ԱՄԷ-ն ակտիվ մասնակից է այս ագրեսիային, և դրանում կասկած չկա», - ասել է Արաղչին։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը