Սամվել Բաբայանը հեռացվել է Ուզբեկստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից
Սպորտ
Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է գլխավոր մարզչի պաշտոնից Սամվել Բաբայանին հեռացնելու մասրին:
«Սամվել Բաբայանը և իր մարզչական շտաբը չեն կարաղացել լուծել աշխարհի առաջնություն դուրս գալու խնդիրը: Այդ պատճառով էլ մարզչական շտաբն ամբողջությամբ լուծարվել է», — ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ՝ Աշխարհի 2018թ-ի առաջնության ընտրական փուլում Հարավային Կորեայի հավաքականի հետ 0:0 հաշվով խաղն ավարտելուց հետո մարզիչը լարգրողների կողմից քննադատության էր ենթարկվել:
Այդ խաղում ոչ-ոքի արդյունք գրանցելով, Ուզբեկստանի հավաքականը զրկվել է մրցաշարի ուղեգիր նվաճելու հնարավորությունից:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը