Կովերը՝ շղթայական ավտովթարի պատճառ. կան վիրավորներ
Արտակարգ Պատահար
Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 20։00-ի սահմաններում՝ Երևան-Երասխ ավտոճանապարհի 33-րդ կմ հատվածում, Արարատի մարզի Նոր Ուղի գյուղի բնակիչ՝ 49-ամյա Թաթուլ Թառոյանը իր վարած Mercedes մակնիշի 24 NV 444 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ՝ 40-ամյա Արթուր Խրշոյանի զույգ կովերին։
Կովերը, որոնք անցնելիս են ճանապարհի երթևեկելի գոտիով, տեղում սատկել են։
Այնուհետև նշված վայրում Արարատի մարզի Ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավանի բնակիչ՝ 37-ամյա Արամ Մուրադյանը իր վարած Ford 350 մակնիշի 10 ՍՏ 565 համարանիշի ավտոմեքենայով բախվել է սատկած կովերին և կորցնելով ավտոմեքենայի կառավարումը՝ ավտոմեքենայի հետնամասով բախվել է ճամփեզրին կայանված Վեդի քաղաքի բնակիչ՝ 44-ամյա Պետրոս Ղազարյանին պատկանող Ford Transit մակնիշի 35 CF 512 համարանիշի ավտոմեքենային։
shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով վարորդներից Թ. Թառոյանը և Ա. Մուրադյանի ուղևոր՝ Արարատ քաղաքի բնակիչ, 44-ամյա Ալիկ Մուրադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն