Վրաստանում ավտոպատահարի արդյունքում երկու հայ է զոհվել. նոր մանրամասներ
Արտակարգ Պատահար
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մցխեթա-Ստեպանցմինդա-Լարս ավտոճանապարհին սեպտեմբերի 7-ին տեղի ունեցած վթարի արդյունքում զոհվել է ազգությամբ երկու հայ («Մերսեդեսի» ուղևորներ), վիրավորվել ՀՀ երեք քաղաքացի, ովքեր տեղափոխվել են Մցխեթայի բուժկենտրոն:
Արտաքին գործերի նախարարությունից տեղեկացրին, որ ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների հետ:
Նախարարությունը ցավակցություն է հայտնում զոհվածների ընտանիքի անդամներին և հարազատներին, արագ ապաքինում մաղթում տուժածներին:


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը