Արոնյանը հաղթեց գավաթի խաղարկության երրորդ տուրի առաջին խաղում
Սպորտ
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հաղթեց շախմատի աշխարհի գավաթի խաղարկության երրորդ տուրի առաջին պարտիայում:
Թբիլիսում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում Արոնյանի մրցակիցը ռուս Մաքսիմ Մատլակովն էր: Դասական առաջին պարտիայում Արոնյանը մրցում էր սպիտակ խաղաքարերով և պարտիայի 40-րդ քայլին ստպեց մրցակցին անձնատուր լինել:
Եվս մեկ դասական պարտիա կլինի վաղը, որտեղ Արոնյանը կխաղա սև խաղաքարերով:


















































Ամենադիտված
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է իր հիվանդության պատճառը