Գողացել են Բրեժնևի մեծադիր լուսանկարը
Հասարակություն
Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ 46-ամյա տղամարդը Կոտայքի մարզում բնակարանային գողություն է կատարել:
Սեպտեմբերի 8-ին Բյուրեղավանի ոստիկանություն է բերման ենթարվել Բյուրեղավան քաղաքի բնակիչ 46-ամյա Գեղամ Աղեկյանը:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նա Նուռնուզ գյուղի Շինարարների փողոցում գտնվող Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտայի բնակիչ 79-ամյա Ֆելիքս Մկրտչյանի ամառանոցից գողացել է Սովետական միության մոտ 40 մետաղադրամ, Սովետական միության մեդալներ և Լեոնիդ Իլյիչ Բրեժնևի մեծադիր լուսանկարը:
Փաստի առթիվ ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքում հետաքննություն է սկսվել:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը