Արա Զոհրաբյանը վերընտրվեց
Քաղաքական
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Փաստաբանների պալատում նախագահի եւ Փաստաբանների պալատի կանոնադարության փոփոխության հաստատման ընտրություն էր։
Փաստաբանների պալատի կանոնադրության փոփոխության հաստատմանը ընտրողներից 1041-ը կողմ է, 25-ը՝ դեմ:
Քվեաթերթիկներից 19-ը անվավեր են ճանաչվել, 2-ը՝ սահմանաված նմուշին չհամապատասխանող։ Փաստաբանների պալատի նախագահի ընտրությանը մասնակցել է 1087 ընտրող, որից 1002-ը քվեարկել է կողմ, 69-ը դեմ:
14 քվեաթերթիկ համարվել է անվավեր, 2-ը՝ սահմանաված նմուշին չհամապատասխանող։
Հիշեցնենք, որ Փաստաբանների պալատի նախագահի ընտրության համար առաջադրված միակ թեկնածուն գործող նախագահ Արա Զոհրաբյանն էր։
Մի խումբ ընդդիմադիր փաստաբաններ չմասնակցեցին ընտրությանը՝ բոյկոտելով այն։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն