Մեսսիի հեթ-տրիկն ու «Բարսելոնա»-ի 5:0 հաշվով հաղթանակը (տեսանյութ)
Սպորտ
Իսպանիայի առաջնության 3-րդ տուրում «Բարսելոնա»-ն հյուրընկալեց «Էսպանյոլ»-ին և առավելության հասավ 5:0 հաշվով:
Հանդիպմանը հեթ-տրիկի հեղինակ դարձավ Լիոնել Մեսսին: Արգենտինացին աչքի ընկավ 26-րդ, 35-րդ և 67-րդ րոպեներին:
87-րդ րոպեին Խերարդ Պիկեն խփեց իր թիմի 4-րդ գոլը, երեք րոպե անց գոլ խփելու հնարավորությունը բաց չթողեց նաև Լուիս Սուարեսը:
Այս հաղթանակից հետո կատալոնացիները 9 միավորով բարձրացան Լա լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական:


















































Ամենադիտված
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է իր հիվանդության պատճառը