Վստահ եմ, Լապշինը ոչ մի ինքնասպանության փորձ չի արել
Բլոգոսֆերա
Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Այսօր առավոտյան ադրբեջանական մեդիադաշտը շրջանառության մեջ դրեց մի տեղեկություն, թե իբր Ալեքսանդր Լապշինը փորձել է ինքնասպան լինել, և միայն ադրբեջանցի բժիշկների մարդասիրական աշխատանքի շնորհիվ է հնարավոր եղել փրկել նրա կյանքը:
Ադրբեջանական քարոզչամեքենան այս լուրը տարածեց կոնկրետ նպատակով, մանավանդ որ այդ երկրի պաշտպանության նախարար Հասանովը գնում էր Իսրայել, նաև չլուծված խնդիրներ կան Թել-Ավիվի հետ:
Այս համատեքստում անհասկանալի է հայկական մեդիադաշտի գործելաոճը. ուղղակի արտատպել ադրբեջանական տեղեկատվությունը՝ փաստացի ջուր լցնելով ադրբեջանական ջրաղացին: Ի վերջո, հարգելի գործընկերներ, գոնե փորձե՞լ եք ճշտել՝ իրականում Լապշինը ինքնասպանության փորձ արե՞լ է, թե՞ ոչ, կամ գոնե որևէ կասկածանք առաջացնող նախադասությամբ գրեիք այդ մասին: Իսկ հիմա տպավորություն է, որ հայկական ԶԼՄ-ները ներկա են եղել Լապշինի ինքնասպանության փորձին...
Վստահ եմ, Լապշինը ոչ մի ինքնասպանության փորձ չի արել:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը