Հայկ Կյուրեղյանը նորից անազատության մեջ է
Իրավունք
Դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը նորից անազատության մեջ է: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:
Նա նշեց՝ լրացել է Կյուրեղյանի՝ օրենքով նախատեսված կարգով տրամադրված մեկամսյա արձակուրդի ժամկետը և նա վերադարձել է քրեակատարողական հիմնարկ:
Հիշեցնենք, որ 2014 թվականին Հայկ Կյուրեղյանը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի դիմաց բարձրացել էր կայանված մեքենաների մեկի վրա և օդամղիչ ատրճանակից մի քանի անգամ կրակել ոստիկանների ուղղությամբ: Այդ օրը ընթանում էր Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատական նիստը:
Հայկ Կյուրեղյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) և 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն) և դատապարտվել 9 տարվա ազատազրկման:
Այս տարվա հունիսի 4-ին Հայկ Կյուրեղյանի պատժի կրման ռեժիմը փոխվել էր, և նա դատարանի որոշմամբ կիսաբաց ռեժիմից անցել է բաց ռեժիմի, այսինքն՝ առավոտյան քրեակատարողական հիմնարկից կարող էր գնալ աշխատանքի և երեկոյան վերադառնալ դարձյալ քրեակատարողական հիմնարկ:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին