Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչում Կառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետում Հայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ին Կապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումը Արդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ Մեսսի Թուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. Ֆիդան ԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ Եվկուրով Կիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համար Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ում Հայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել է Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում 

Ովքեր են քարոզարշավի ֆավորիտները

Քաղաքական

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի հենց առաջին օրից ամբողջովին փոխվեց  ընտրարշավի տրամաբանությունը։ Մի պահ կարելի էր ենթադրել, թե Հայաստանում անցկացվում է դասական սցենարով ընտրարշավ՝ բակային հանդիպումներ, մամուլի ասուլիսներ, ընտրողներին իրենց խոսքը հասցնող քաղաքական ուժեր, սակայն «Իմ քայլը» դաշինքի առաջին հանրահավաքում Նիկոլ Փաշինյանի ելույթը, այնուհետև աղմկահարույց գաղտնալսումը ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի, որը պետականության դեմ ուղղված ոտնձգություն, հանցագործություն էր, և դրան հաջորդող հրահանգները, իսկապես, ամբողջովին փոխեցին քարոզարշավի տրամաբանությունը։

Չնայած փաստին, որ վարչապետն ընտրական գործընթացից ֆորմալ առումով դուրս լինելով, քաղաքական օրակարգ թելադրող է, չպետք է մոռանանք, որ ընտրություններին մասնակցում են ևս 11 ուժեր, որոնք պայքարում են եթե ոչ առաջին, ապա երկրորդ, կամ երրորդ լինելու համար։ Քարոզարշավի ընթացքի, օգտագործված PR հնարքների, քաղաքական ուժերի` ընտրություններում հնարավորությունների և այլ հարցերի շուրջ ԼՈւՐԵՐ․com-ը զրուցեց «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ Աստղիկ Ավետիսյանի հետ, որը նկատեց, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակահատվածը շատ կարճ է, և ոչ բոլոր ներկայացված քաղաքական ուժերը կարող են իրենց թույլ տալ հսկայածավալ աշխատանք իրականացնել:

«Առաջին հերթին՝ մարդկային ներուժի պակաս է զգացվում, երկրորդ՝ ֆինանսական միջոցներ՝ կրեատիվ և հետաքրքիր քարոզարշավ իրականացնելու համար, և երրորդ՝ ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող ոչ բոլոր գործիչներն ունեն քաղաքական և հանրային մեծ ճանաչում: Ինչպես նախորդ ընտրություններին, այս ընտրությանը ևս քաղաքական ուժերն օգտագործում են մի քանի դասական PR տեխնոլոգիաներ՝ բակ առ բակ, տուն առ տուն, քայլերթ, ֆլեշմոբ, տարբեր թիրախային լսարանների և ԶԼՄ-ների հետ հանդիպումներ»,- նշեց ՀԿ նախագահը:

Նրա դիտարկմամբ՝ ներկայացված քաղաքական դաշինքներից և կուսակցություններից այս ընտրություններին առանձնանում են «Իմ քայլը» , «Լույս» դաշինքները և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

««Հայ հեղափոխական դաշնակցություն», «Օրինաց երկիր» և «Ժառանգություն» կուսակցությունները՝ չնայած, որ քաղաքական հետագիծ ունեցող քաղաքական կառույցներ են, այնուամենայնիվ, նոր գաղափարների և նորովի ներկայանալու խնդիր ունեն, «Ռեֆորմիստներ», «Հայք» և «Ժողովրդական ուղի» կուսակցությունները, «Երևանի հանրություն» դաշինքը հանրությանն անծանոթ են, իսկ «Երևանցիներ» դաշինքի և «Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանու ցուցակները գլխավորող առաջնորդները քաղաքական ակտիվ եռուզեռում են, բայց հաղթանակի շանսերը քիչ են»,-ասաց Աստղիկ Ավետիսյանը:

Անդրադառնալով ընտրություններին ներկայացված կուսակցությունների և դաշինքների կարգախոսներին և խորհրդանիշերին՝ նա նկատեց, որ դրանք լավ մտածված չեն:

««Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ամբողջ քարոզարշավն իր ուսերին է տանելու Նիկոլ Փաշինյանը, որովհետև ցուցակը ղեկավարող Հայկ Մարությանը՝ չնայած նրան, որ հայտնի և ճանաչված դերասան է, բայց որպես քաղաքապետի թեկնածու՝ չի ընկալվում հանրության կողմից: Քանի որ Նիկոլ Փաշինյանի առաջարկն է և վերջինս անվերապահ հետևողականությամբ պաշտպանում է իր առաջադրած թեկնածուին, հասարակության որոշ հատված կընտրի Հայկ Մարությանին»,-նշեց Ավետիսյանը՝ հավելելով՝ «Քայլ արա Երևան» կարգախոսը ոչինչ չի ասում, երևանցին քայլ պետք է անի, իր շրջակա միշավայրը մաքուր պահի, կանաչապատի, դաստիարակի քաղաքացի, ով իր տան նման կվերաբերվի Երևանին: Անցնցում իշխանափոխության ժամանակահատվածում օգտագործված կարգախոսը միտումնավոր վերաձևակերպվել է, որպեսզի հասարակությանը կարողանան փոխանցել ապրիլին Հայաստանում տեղի ունեցող ոգևորությունը:

Ինչ վերաբերում է մյուս քաղաքական ուժերին՝ ՀԿ նախագահի դիտարկմամբ՝ «Լույս» դաշինքի առաջնորդ Արտակ Զեյնալյանը տարբերվում է նրանով, որ երբեք աչքի չի ընկել ինտրիգներով, ունի իր քաղաքական գաղափարական մոտեցումները, որոնց միշտ հավատարիմ է մնացել, տեղեկացված, հավասարակշռված գործչի համբավ ունի: Իսկ Դաշինքի անվանումը «Լուսավոր Հայաստան»-ի հետ է ասոցացվում:

Ավետիսյանը նաև նկատեց, որ այս քարոզարշավում զարմանալիորեն աչքի է ընկնում Նաիրա Զոհրաբյանը. «Զգացվում է, մեծ աշխատանք է տարվում, ֆինանսական ներդրումներ են արվում և քարոզարշավի մուտքը ընդգծվեց տարբեր երկրների քաղաքապետերի այցելությամբ»,-ասաց Ավետիսյանը՝ նկատելով, որ քաղաքական ուժերը քարոզարշավի ընթացքում գոնե հետաքրքիր ներկայանալու հնարքներ պետք է մտածեն, որպեսզի հասարակության ուշադրությունը գրավեն:

Նա ընդգծեց, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ներկայացված քաղաքապետի թեկնածուներից երեքը կին առաջնորդներ են, ինչը կոտրում է քաղաքական դաշտում գոյություն ունեցող կարծրատիպերը:

Հարցին՝ ինչպե՞ս անդրադարձավ վերջին աղմկահարույց դեպքի՝ գաղտնալսման ձայնագրության տարածումը քարոզարշավի վրա, Ավետիսյանը պատասխանեց․

«ԱԱԾ և ՀՔԾ պետերի գաղտնալսման ձայնագրության տարածումը շեղում է քարոզարշավի ընթացքը, ինչը հնարավորություն է տալիս ՀՀ վարչապետին՝ միշտ լինել ուշադրության կենտրոնում: Ինչը, իհարկե, «Իմ քայլը» դաշինքի օգտին է գրանցվում»:

Ամփոփելով՝ ՀԿ նախագահը նկատեց, որ այսօր բոլոր ուժերը պետք է կոչ անեն, որ հասարակությունը մասնակցի ընտրություններին, «թե չէ անտարբերների թիվը գնալով մեծանում է»:

Արմինե Արմենակյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԿառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետումՀայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԿապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումըԱրդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ ՄեսսիԹուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. ՖիդանԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ ԵվկուրովԿիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համարԹրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ումՀայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել էԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՌուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերիցԵրևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակԹրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումըFirebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումներըՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետՄադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ ՌուբիոԿաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot
Ամենադիտված