Առյուծը, Ցուլը, Խոյը և Աղեղնավորը Թամարա Գլոբայի հորոսկոպում երկուշաբթի՝ օգոստոսի 10-ի համար Ռեբեկա Գրինսպանը կարող է դառնալ առաջին կինը, որը կգլխավորի ՄԱԿ-ը Նոան գոլառատ խաղում հաղթեց Շիրակին Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու՝ օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին Բժիշկը զգուշացրել է շոգի վտանգավոր ազդեցության մասին Ուղևորը վնասել է վթարային ելքը և փորձել է բացել ինքնաթիռի դուռը՝ չվերթի ընթացքում Axios․ Թրամփը հրաժարվել է Իրանի հասցեին նոր սպառնալիքներից և հայտարարել խաղադրույքը տնտեսական ճնշման վրա դնելու մասին Մեծ Բրիտանիայում տարվա ընթացքում շոգ օրերի ռեկորդային թիվ է գրանցվել Ռուսաստանն ու Սիրիան ռազմական բազաները վերածում են համատեղ ուսումնական կենտրոնների Չինական էլեկտրամոբիլները զբաղեցրել են Արևմտյան Եվրոպայի շուկայի ռեկորդային 14,2%-ը Եգիպտոսը կոչ է արել Գազայից ամբողջովին դուրս բերել Իսրայելի զորքերը և բացել անկլավը՝ օգնության անխափան մատակարարման համար Իրանի գերագույն առաջնորդն ԻՀՊԿ նախկին հրամանատարին նշանակել է այն պաշտոնում, որը զբաղեցնում էր զոհված Ալի Լարիջանին 

Ում էր ձեռնտու ուժայիններին գաղտնալսելն ու հրապարակելը, և ինչ էֆեկտ դա ունեցավ

Քաղաքական

Ազգային անվտանգության պետ Արթուր Վանեցյանի ու Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված խոսակցության ընթացքում վերջիններս, անդրադառնալով Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նշում են, որ ունեն բավարար հիմքեր՝ նրան ազատությունից զրկելու համար: Սրան հաջորդեց Քոչարյանի պատասխան-հարցազրույցը, որտեղ նա նշում էր՝ ԱԱԾ և ՀՔԾ պետերի խոսակցությունը փաստում է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, քանի որ ցուցում է տրվում դատավորին:

«Բովանդակությունը միանշանակ ապացուցում է, որ կատարվել է հանցագործություն, եղել է ճնշում դատարանի վրա, և ընդհանրապես, մեր բոլոր կանխատեսումներն ապացուցվեցին այդ հեռախոսազրույցում, մեր բոլոր հայտարարությունները, որ գործը քաղաքական է, սա քաղաքական հետապնդում է, որևէ կապ չունի Մարտի 1-ի բացահայտման հետ և ունի միակ նպատակ, ոնց որ իրենք են ասում՝ ինձ փակել: Ես այսօր ազատության մեջ եմ միայն մեկ պատճառով, որ Վերաքննիչ դատարանի իմ գործը լսող դատավորն ամբողջ դատական համակարգում իբրև անկաշառ և սկզբունքային մարդու համբավ ունի: Պատճառը միայն դա է»,- նշել էր Քոչարյանը:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում քաղաքագետ Էդգար Վարդանյանը տեսակետ հայտնեց, որ գաղտնալսված խոսակցությունը լրիվ հակառակն է ապացուցում. «Վանեցյանի և Խաչատրյանի նախադասությունները, խոսակցության ոճը, հռետորաբանությունը խոսում է ի օգուտ այն բանի, որ պաշտոնյաները համոզված են Քոչարյանի մեղավորության մեջ: Այստեղից ակնհայտ երևում է, որ դատավորը քոչարյանամերձ կամ հենց Քոչարյանից եկող հնարավոր կամ իրական ճնշումներից վախվորած է եղել: Այդ խոսակցության բովանդակությունն այն է, որ դատավորը չպետք է ենթարկվի և չպետք է վախենա Քոչարյանի ճնշումներից, որովհետև կան բավարար հիմքեր նրան կալանքի տակ պահելու համար»,- ասաց Վարդանյանը՝ ընդգծելով, որ այդ խոսակցությունը ևս մեկ անգամ վերահաստատում է այն թեզը, որ Քոչարյանի նկատմամբ քրեական գործը հիմնավորված է և չունի քաղաքական բաղադրիչ, և լրիվ հակառակը՝ Քոչարյանի կողմից կա ճնշում:

Edgar-Vardanyan

Երեկ, լրատվական կայքերից մեկին տված հարցազրույցում, Քոչարյանը բռնապետ անվանեց Փաշինյանին՝ ասելով. «Հիմա ես պետք է շնորհավորեմ Հայատանի ժողովրդին, որ մենք ստացանք նոր բռնապետ: Արդյո՞ք սա էր այդ հեղափոխության նպատակը: Ես մեծ կասկածներ ունեմ»: Սրան հետևեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև հայտարարությունը, որտեղ կոչ է անում համարժեք արձագանքել հայաստանյան ներկայիս քաղաքաղական գործընթացներին, հատկապես մարդու իրավունքների խախտումների, քաղաքական հակառակորդների ձերբակալությունների և Հայաստանում նոր դիտկատորական վարչախմբի իհայտ գալու իրողություններին։

Անդրադառնալով այս հանգամանքին՝ քաղաքագետը նկատեց, որ Քոչարյանն ու Ալիևը համահունչ են գործում և ընդհանուր շահ ունեն. «Երկուսին էլ ձեռնտու է Հայաստանի ներկայիս իշխանույթուններին կպցնել բռնապետի պիտակը, որպեսզի կարողանան արդարացնել իրենց սեփական հակաիրավական գործողությունները: Նրանք խախտել և խախտում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներ. Քոչարյանը՝ երկրի ներսում արտակարգ դրություն մտցնելով և ըստ ՀՔԾ-ի՝ սահմանադրական կարգը տապալելը կազմակերպելով, իսկ Ալիևն էլ՝ պատերազմի քարոզչություն է անում, ատելություն է սերմանում, խախտում է հրադադարի ռեժիմը»,- նշեց Վարդանյանը: 

Հարցին՝ ի վերջո՝ ո՞ւմ էր պետք գաղտնալսել և հրապարակային դարձնել ԱԱԾ և ՀՔԾ պետերի խոսակցությունը, քաղաքագետը պատասխանեց.

«Ակնհայտ է, որ նախկին իշխանություններն էին շահագրգռված այդ գաղտնալսմամբ և հիմա փորձում են օգտագործել իրենց սեփական դիրքերի ամրապնդման և ներկայիս իշխանություններին հարվածելու համար,  բայց դիտարկումները ցույց են տալիս, որ հակառակ էֆեկտն է ունեցել և ևս մեկ անգամ սխալ հաշվարկ են արել: 

Քոչարյանի և նախկին իշխանությունների նպատակն է՝ հակասություններ ստեղծել հեղափոխական հանրության շրջանում, որ Փաշինյանի լեգիտիմությունը թուլանա: Տեսնելով, որ իրենք հրապարակային գործունեությամբ չեն կարող զբաղվել, քանի որ հանրության մեծամասնությունը տոտալ կերպով մերժում է իրենց և համոզված է, որ նախկին իշխանությունը պատասխանատվություն է կրում հանցագործությունների համար, փորձում են դավադրություններ հրահրել՝ իրենց ռեսուրսներն օգտագործելով ու հավատարիմ մնացած փոքրաթիվ մարդկանց միջոցով:

Իրենց մոտ դա չի ստացվում, քանի որ հասկանում են, որ մեղք են գործել, և ինքնապաշտպանական բնազդը դրդում է ինչ-որ կերպ պաշտպանել իրենց»,-ասաց Վարդանյանը:

Քաղաքագետի խոսքով՝ խոսակցություն գաղտնալսելն ու հրապարակելը հուսահատական քայլ է նախկին իշխանության կողմից:

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Առյուծը, Ցուլը, Խոյը և Աղեղնավորը Թամարա Գլոբայի հորոսկոպում երկուշաբթի՝ օգոստոսի 10-ի համար Ռեբեկա Գրինսպանը կարող է դառնալ առաջին կինը, որը կգլխավորի ՄԱԿ-ը Նոան գոլառատ խաղում հաղթեց Շիրակին Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու՝ օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին Բժիշկը զգուշացրել է շոգի վտանգավոր ազդեցության մասին Ուղևորը վնասել է վթարային ելքը և փորձել է բացել ինքնաթիռի դուռը՝ չվերթի ընթացքումAxios․ Թրամփը հրաժարվել է Իրանի հասցեին նոր սպառնալիքներից և հայտարարել խաղադրույքը տնտեսական ճնշման վրա դնելու մասին Մեծ Բրիտանիայում տարվա ընթացքում շոգ օրերի ռեկորդային թիվ է գրանցվել Ռուսաստանն ու Սիրիան ռազմական բազաները վերածում են համատեղ ուսումնական կենտրոնների Չինական էլեկտրամոբիլները զբաղեցրել են Արևմտյան Եվրոպայի շուկայի ռեկորդային 14,2%-ը Եգիպտոսը կոչ է արել Գազայից ամբողջովին դուրս բերել Իսրայելի զորքերը և բացել անկլավը՝ օգնության անխափան մատակարարման համար Իրանի գերագույն առաջնորդն ԻՀՊԿ նախկին հրամանատարին նշանակել է այն պաշտոնում, որը զբաղեցնում էր զոհված Ալի Լարիջանին Գազ չի լինի՝ տասնյակ հասցեներում՝ օգոստոսի 10-ից 13-ը Իրանը հայտնել է վերջին երեք պատերազմներում 353 ԶԼՄ աշխատակիցների մահվան մասին Մեկ ամսում երեք անտառային հրդեհ․ Պորտուգալիայում ձերբակալել են հրկիզումների մեջ կասկածվող անձի Բերման են ենթարկվել «Նարդոսցի Սերգուլիկը», «Փումփուլիկը», «Սնայպերչիկը», «Բեթմենը», «Խուճուճիկը», «Խուտուտիկը», «Այֆոնչիկը» Գոլը տոնելիս ֆուտբոլիստն ընկել է թունելը Թուրքիայում 2500-ամյա եզակի արձան է հայտնաբերվել Ավտովթար՝ Երևանում․ 4 տուժածներից 3-ը անչափահասներ են Թրամփը կարող է ավարտել Իրանի հետ հակամարտությունը առանց միջուկային համաձայնագրի․ WSJ Մոսկվայում հայտնվել է «սև բեռնափոխադրողների» բանդա Կոտայքի մարզում Toyota-ն շրջվել է երթևեկելի գոտում․ տուժել են կինը և երկու անչափահաս երեխաները Մանչեսթեր Սիթին կամային հաղթանակ տարավ Ատլետիկոյի նկատմամբ Ավելի երջանիկ եմ դարձել. Լյուիս Հեմիլթոնը նոր լուսանկարներ է հրապարակել Քիմ Քարդաշյանի հետ Իրանի գերագույն և հոգևոր առաջնորդն ու երկրի նախագահը հանդիպել են Մենք կշարունակենք պաշտպանել Հորմուզի նեղուցը մինչև բոլոր պայմանների ընդունումը․ ԻՀՊԿ Ազատության արձանի մոտ նավակ է շրջվել․ 27-ամյա կին և 5 ամսական մանուկ են զոհվել Արաղչի. Իրանն առայժմ բանակցություններ չի վարում ԱՄՆ-ի հետ, սակայն հաղորդագրություններ է ստանում միջնորդների միջոցով Ինդոնեզիայում հրդեհի պատճառով փակել են Ճավա կղզու ազգային պարկը Առաջիկա օրերին մի շարք շրջաններում կդիտվեն հորդառատ անձրևներ, որոշ տեղերում՝ կարկուտ, ուժգին քամի Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից (տեսանյութ)Սիրիան և ՌԴ-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Խոշոր հրդեհ Բաքվում․ այրվում է նավթի պահեստների տարածքը Ռուս զինծառայողների կողմից Ուկրաինայի զինված ուժերի գնդապետ է սպանվել«Սեր». Անի Քոչարյանի նոր հրապարակումը ամուսնու հետ. (Լուսանկար) Գերմանիայի ԱԳՆ․ Վաշինգտոնի հանդիպումը պատմական ազդակ է ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում Մոսկվայում խարդախության գործով կալանավորել են դրոններ արտադրող ընկերության նախկին և գործող ղեկավարներին «Ձվերի պատերազմ» Կոսովոյի խորհրդարանում. պատգամավորը ձվեր է նետել գործող վարչապետի վրա (տեսանյութ) Դանակահարություն Նոր կյանք գյուղում. վնասվածքներ է ստացել 2 երիտասարդ Բժիշկը զգուշացրել է ականջակալների հիմնական վտանգի մասին «Ռոսատոմը» սկսել է մասնագետներին վերադարձնել Իրանի Բուշերի ատոմակայան Իրանի սրճարաններից մեկում կրակոցներ են հնչել․ կան զոհեր Չինաստանում մոտ 390,000 մարդ է տարհանվել «Դելֆին» թայֆունի պատճառով Կենդանակերպի այս նշանները չգիտեն, թե ինչպես խնայել. Փողը կարող է անհետանալ մեկ երեկոյի ընթացքում Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները Մոսկվայում սկսել են փորձարկել ամբողջությամբ ինքնավար «Լաստոչկա» գնացքը Հրդեհ՝ Թեհրանի մոտ գտնվող գործարանում. կա զոհ և վիրավորներ Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ օգոստոսի 9-ինՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վասյուտինսկոյե և Տորեցկոյե բնակավայրերը
Ամենադիտված