Խնդիրն ավելի գլոբալ է. Կոստանյան
Իրավունք
Այսօրվա ԱԺ նիստում պատգամավորների կողմից քննարկվում է Քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին նախաձեռնությունը։ Հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը խորհրդարանին ներկայացրեց ԱԺ պետա-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը, որը նշեց՝ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտությունը պայմանավորված է ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների մասնակցությամբ հրապարակված ձայնագրությամբ:
«Քննիչ հանձնաժողովի ստեղծման հիմքում դրել ենք ոչ թե կոնկրետ հանգամանքը կամ կոնկրետ հարաբերությունները, այլ խնդիրն ավելի գլոբալ է, որովհետև այդ հանգամանքը ինձ և մեզ, յուրաքանչյուրիս համար հիմնավոր կասկածներ է ստեղծում առ այն, որ եթե ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի խոսակցությունները ձայնագրվում են: Դա նշանակում է, որ Սահմանադրությամբ և Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված յուրաքանչյուր անձի հեռախոսային խոսակցությունների ու հաղորդումների գաղտնիության սկզբունքն առնվազն վտանգված է»,-նշեց Կոստանյանը՝ հավելելով, որ պետք է իրենք վստահ լինեն, որ Հայաստանի հասարակության մեջ կան բոլոր հնարավորությունները՝ երաշխավորելու յուրաքանչյուր անձի հեռախոսային խոսակցությունների գաղտնիության իրավունքը։
Կոստանյանը նշեց, որ խոսակցության բովանդակային կոնտեքստում տեսնում են ներգրավվածություն, որը չպետք է տեղի ունենար արդարադատության իրականացման գործընթացում։
«Արդյո՞ք Հայաստանում պաշտպանված է յուրաքանչյուր անձի արդար դատաքննություն իրավունքը», ասաց Կոստանյանը՝ նշելով, որ չեն անդրադառնալու հարուցված քրեական գործի հանգամանքներին, կամ խոսակցության բովանդակությունը, որովհետև սա այլ քննարկման առարկա է։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան