Յուրի Խաչատուրովը կլքի ՀԱՊԿ-ը, բայց երբ՝ դեռ հայտնի չէ
Իրավունք
Այսօր մամուլում տեղեկություն էր շրջանառվում, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը կլքի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը։ ՀԱՊԿ անդամ երկրների նախագահներն իրենց համաձայնությունն են տվել Խաչատուրովի հետկանչի՝ Հայաստանի ղեկավարության դիմումին: Տեղեկության իսկությունը ճշտելու համար ԼՈւՐԵՐ․com կապ հաստատեց Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանի հետ, որը նշեց, որ նման տեղեկատվության չի տիրապետում։
«Ըստ կանոնադրության՝ Հավաքական անվտանգության խորհուրդն է որոշում կայացնում ազատելու կամ նշանակելու հետ կապված։ Իմ կարծիքով՝ պետք է ՀԱՊԿ բոլոր ղակավարների հետ որոշում կայացվի։ Համաձայնություն տալը որոշում կայացնելու հետ ինչ կապ ունի՝ չեմ կարող ասել»,-ասաց Պողոսյանը։
ԼՈւՐԵՐ․com-ն այս թեմայի շուրջ զրուցեց նաև ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի հետ։ Վերջինս հաստատեց տեղեկությունը՝ Յուրի Խաչատուրովը կլքի ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը, բայց երբ՝ դեռ հայտնի չէ։
«Մենք նախաձեռնել ենք նրա փոփոխման հարցը։ ժամկետների մասին կորոշի Հավաքական անվտանգության խորհուրդը, ինչ նախատեսված է ՀԱՊԿ-ի պայմանագրի համապատասխան կետով»,-ասաց Բալայանը։
Նշենք, որ ՀԱՊԿ պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարների կողմից: ՀԱՊԿ գերագույն մարմին է հանդիսանում Հավաքական անվտանգության խորհուրդը (ՀԱԽ), որը բաղկացած է անդամ պետությունների ղեկավարներից: ՀԱԽ նախագահ է համարվում Կազմակերպությունում նախագահությունն ստանձնած պետության ղեկավարը:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին