Հրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-հ. կան վիրավորներ Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ամերիկյան Patriot համակարգերի ռադարներին հարվածելու մասին Նոյեմբերի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Գիտնականները պարզել են, թե Երկրի վրա որտեղ են հանդիպում մեղուների ամենաշատ եզակի տեսակները Մինչև 7,7 մետր երկարությամբ հնագույն խոյադելֆինները խոշոր որս են արել դեռ 2 մլն տարի առաջ. PeerJ (լուսանկար) Բաթումիում նախատեսում են առնվազն 50 մարդ վարձել՝ թափառող կովերին բռնելու համար Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Իսրայելում տղամարդուն տնային կալանքի են ենթարկել նախկին վարչապետին և նրա որդուն սպառնալուց հետո Ռուսաստանը մշակում է 3D սարք՝ տիեզերքում սնունդ «տպելու» համար Ֆրանսիայում գների աճի դեմ բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են սկսվել ոստիկանության հետ Ավելի քան 27 հազար հարկադիր վտարում․ Գերմանիայում աճում է անօթևան մնալու վտանգը Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 9 պաղեստինցի է զոհվել 

Պետք չէ ինքնախաբեությամբ ու պոպուլիզմով զբաղվել. փաստաբան

Իրավունք

Ազգային ժողովում այսօր ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման հանգամանքները քննարկելու նպատակով Քննիչ հանձնաժողով է ստեղծվել: Հարցի քննարկման ժամանակ որոշման նախագծին դեմ հանդես եկած պատգամավորները հայտարարում էին, որ Քննիչ հանձնաժողովը ստեղծվում է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային զրույցի գաղտնալսման հանգամանքները պարզելու համար, մինչդեռ այդ գործով հարուցված է քրեական գործ, իսկ ԱԺ կանոնակարգ օրենքով արգելվում է ձևավորել Քննիչ հանձնաժողով այն դեպքում, երբ տվյալ հարցով կա հարուցված քրեական գործ։

Նախաձեռնության հեղինակներն, իրենց հերթին, պնդում էին, որ Քննիչ հանձնաժողովը ոչ թե ուսումնասիրելու է տվյալ գործը, այլ գաղտնալսումը առիթ է՝ Հանձնաժողովում քննարկելու Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը, քանի որ մտավախություն կա, որ կարող են գաղտնալսել ցանակած քաղաքացու:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում փաստաբան Արայիկ Պապիկյանը տեսակետ հայտնեց, որ քննիչ հանձնաժողովը ստեղծվել է օրենքի խախտմամբ և արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի մասին հարցի ուսումնասիրության նպատակով. «Այսօր հայտարարվեց պաշտոնական անձանց գաղտնալսելու համար քրեական գործ հարուցելու մասին և նույնիսկ վստահ չեմ, որ կա քրեական գործը վարույթ ընդունած քննիչ, բայց խորհրդարանական հանձնաժողովն արդեն պետք է գործով ուսումնասիրություն տանի: ՀՀԿ-ն վերջնականապես կործանելու է առանց այն էլ խաթարված դատաիրավական համակարգը: Եթե կա հարուցված քրեական գործ, ապա դրանով պետք է պարզվի ամեն բան, և եթե հիմա փորձեն միջամտել և տեղեկություն ստանալ, ապա խանգարելու են նախաքննությանը»,- ասաց նա:

Անդրադառնալով այն մտքին, որ ՀՀԿ-ն մտավախություն ունի, թե ցանկացած քաղաքացի կարող է գաղտնալսվել, Պապիկյանը նշեց. 

«Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի օրոք կար նման պրակտիկա. ապացույցներ կան, որ այլ կարծիք ունեցող ցանկացած ոք գաղտնալսվել և հետապնդվել է, այնպես որ՝ պետք չէ ինքնախաբեությամբ ու պոպուլիզմով զբաղվել: Պետք չէ ԱԺ ամբիոնը օգտագործել՝ իբրև թե մտածում են մարդու իրավունքների մասին:

Դա կեղծ օրակարգ էր և հակահեղափոխական քայլ: Փաստորեն, հիմա ԱԺ-ում կա հանձնաժողով, որը, ըստ էության, հակահեղափոխական ուժերը օգտագործելու են ամպագորգոռ հայտարարություններ անելու համար: ԱԺ-ում հանձնաժողով են ստեղծում՝ ձևացնելով, թե մտավախություն կա, որ կարող են գաղտնալսել: Չկա մտավախություն, կա փաստ, որ լսել են»: 

Փաստաբանի կարծիքով, ՀՀԿ-ից անակնկալներ դեռ շատ ենք տեսնելու, եթե հեղափոխական իշխանությունը թույլ տա. «Մոտավորապես այնպես, ինչպես գաղտնալսումն էր: ՀՀԿ-ն որոշակի ժամանակ պասիվ մնաց՝ գիտակցելով, որ վարկաբեկված է և խոսելու իրավունք չունի: Անցան ամիսներ, կրքերը հանդարտվել են, և հիմա նոր մարտավարություն են մշակում, հիմա աստիճանաբար արհեստական կառույցներ ստեղծելով, կսկսեն խայծեր տարածել»,-եզրափակեց Պապիկյանը: 

Հիշեցնենք, որ համացանցում սեպտեմբերի 11-ին տարածվել էր տեսանյութ, որում ներկայացվում էր Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը: Նրանք զրուցում են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հանդեպ խափանման միջոցի ընտրության, Սեյրան Օհանյանին ձերբակալելու մասին: 

Նշենք, որ Գլխավոր դատախազությունը նոր քրեական գործ է հարուցել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև հեռախոսազրույցի գաղտնալսման և հրապարակման դեպքի առթիվ։

Սոնա Հարությունյան
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-հ. կան վիրավորներ Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ամերիկյան Patriot համակարգերի ռադարներին հարվածելու մասին Նոյեմբերի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Գիտնականները պարզել են, թե Երկրի վրա որտեղ են հանդիպում մեղուների ամենաշատ եզակի տեսակները Մինչև 7,7 մետր երկարությամբ հնագույն խոյադելֆինները խոշոր որս են արել դեռ 2 մլն տարի առաջ. PeerJ (լուսանկար) Բաթումիում նախատեսում են առնվազն 50 մարդ վարձել՝ թափառող կովերին բռնելու համար Honda-ն և Toyota-ն հետ են կանչում 1,6 մլն ավտոմեքենա. Պատճառը հայտնի էՎարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Իսրայելում տղամարդուն տնային կալանքի են ենթարկել նախկին վարչապետին և նրա որդուն սպառնալուց հետո Ոսկու ձուլակտոր և «ավազե մարմին». անգլոսաքսոնական ազնվականության գերեզմանատանը առանց ոսկորների արտասովոր գերեզման են հայտնաբերել Ռուսաստանը մշակում է 3D սարք՝ տիեզերքում սնունդ «տպելու» համար Ֆրանսիայում գների աճի դեմ բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են սկսվել ոստիկանության հետ Ավելի քան 27 հազար հարկադիր վտարում․ Գերմանիայում աճում է անօթևան մնալու վտանգը Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 9 պաղեստինցի է զոհվել Կենդանակերպի այս նշանները մինչև 40-ը բախվում են անհաջողությունների, իսկ հետո դրական փոփոխություններ են լինում Գիտնականները բացահայտել են իմունային համակարգի ծերացման երեք մեխանիզմ, որոնք մեծացնում են քաղցկեղի և վարակների վտանգը Շվեյցարիան հանրաքվեի կդնի զենքի արտահանման սահմանափակումները մեղմացնելու հարցը Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո ԲուլգարինԻրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածուTASR․ Սլովակիայում անհայտ նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվելԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՖրանսիացի քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վտանգների մասինՄոլդովայի նախկին պատգամավորը Սանդուին մեղադրել է տնտեսական ճգնաժամի համարԿարմիր խաչը պատրաստ է մասնակցել Կոնստանտինովկայի մարդասիրական առաքելությանըԻրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրիցՀայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել ՏաշքենդումՀայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ ԹադևոսյանՅոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցըTesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու«Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասինGoogle-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ինMicrosoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչումՅուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը«Claude»-ի ստեղծողը բորսայական տեղաբաշխումից ստացավ 91,6 միլիարդ դոլարՓաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-ՇահնազարյանՄարտկոցի ներսը՝ չորս չափումներով․ որտե՞ղ են լիթիումի իոններն ավելի արագ շարժվում«Վոյաջեր 1»-ի ազդանշանին այժմ մեկ ամբողջ օր է պետք Երկիր հասնելու համար«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդումՊուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ54 տոկոսից՝ 0,2 տոկոս․ ի՞նչ է չափել OpenAI-ը մոդելների պաշտպանության փորձարկման ժամանակԻնչպե՞ս նվազեցնել լույսի անդրադարձը․ Հարվարդի պատասխանը նանոսյուների երկրորդ շերտն էՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենTRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետՏիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշըԱռնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի Բրայանտին
Ամենադիտված