Թիվ 259 երթուղու միկրոավտոբուսում գողություն կատարելու մեջ կասկածյալը բերման է ենթարկվել
Հայաստան
Սեպտեմբերի 12-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, նույն օրը, ժամը 18.00-ին, Կոմիտասի պողոտայի թիվ 50 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 1982 թ. ծնված Սուրեն Ա.-ին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 17.10-ից 17.30-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 259 երթուղու միկրոավտոբուսի սրահում, 1984 թ. ծնված Ժաննա Ի.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար, նույնականացման քարտ, բանկային քարտ, զեղչային քարտեր:
Գողոնն առգրավված է: Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)