Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո Բուլգարին Իրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը» Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածու Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ Հայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրում Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում Հայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ Թադևոսյան Յոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցը Tesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու «Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասին Google-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ին 

Հարկել, հարկել մինչև վերջ. հեղափոխության առաջին «ծիծեռնակը»

Վերլուծական
Պետեկամուտների կոմիտեն մտադիր է առաջարկել փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքում, որի արդյունքում նույնականացման քարտերը՝ ID քարտերը, կծառայեն նաև որպես կուտակային քարտեր ու կօգտագործվեն առևտրային կենտրոններում։ Այս մասին հայտարարել է Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ կառավարության ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութում։
 
«Բոլոր այն մարդիկ, ովքեր ունեն հանրային ծառայությունների համարանիշ՝ ID, բոլորի համար պատրաստվելու է հայտարարագիր։ ID քարտերը համատարած հայտարարվելու են կուտակիչներ, պետությունը հայտարարելու է, որ սա կուտակիչ քարտ է։ Մենք բոլորին կբաժանենք ID քարտը «կարդալու» սարքավորում, հաշվիչ դրամարկղային մեքենան կնույնականացնի գնորդին, ու երբ դուք կգնաք օրվա հացը առնելու, ՊԵԿ-ում դա կգրանցվի որպես գնված արժեք։ Տարվա ընթացքում ինչքան որ գնումներ կատարեք, դրա համար առաջին տարում 1, երկրորդ տարում՝ 2, երրորդ տարում՝ ամբողջ տարվա առևտրի 3 տոկոսը կվերադարձնենք քաղաքացուն»,- հայտարարել է Անանյանը։ Նա նշել է, որ այս նորամուծության արդյունքում ամբողջ ազգը կդառնա հսկիչ դրամարկղային մեքենաների նկատմամբ հսկողություն իրականացնող անձ։
 
Իրականում, ՊԵԿ-ը չափից դուրս գեղեցիկ փաթեթավորմամբ է ներկայացնում սպասվող փոփոխությունները, հսկողական գործառույթը շատ լավ բան է, սակայն այստեղ հարց է առաջանում՝ ով ում է հսկելու: Տպավորություն է, որ ամեն դեպքում, հսկողության տակ են ընկնելու քաղաքացիները և ՓՄՁ-ները, իսկ խոշորների բիզնեսը, օրինակ՝ նույն «Նատալի Ֆարմ»-ը, որից վերջին շրջանում շատ են բողոքում՝ ինչպես խուսափում էր ՀԴՄ տալուց, այնպես էլ խուսափելու է: Բացի այդ, ՊԵԿ-ը չի պարզաբանում՝ արդյո՞ք առանց այդ քարտի առևտուր անելը արգելվելու է: Կամ, ինչ մեխանիզմներ են կիրառվելու Հայաստան այցելած զբոսաշրջիկների նկատմամբ: Թերևս զբոսաշրջիկները, տեղեկանալով, որ իրենց անունով սահմանին քարտ են տալու, այնուհետև տեղեկանալու նրանց կատարած ամեն մի քայլի ու գնման մասին՝ դժվար թե շտապեն Հայաստան: Իսկ քեշբեք հասկացությունը կա նաև այլ երկրներում, առանց քարտայնացման, ինչո՞ւ է Հայաստանը գնում տոտալ հարկման և տոտալ վերահսկողության ճանապարհով: Պատկերացնենք մի իրավիճակ, երբ քաղաքացին ծախսել է 1 միլիոն։
 
Հարկայինը, սակայն, տեսնում է 500 հազարի եկամուտ, բնական է, որ քաղաքացու եկամտի աղբյուրը չգտնելու դեպքում նրա նկատմամբ քննություն կսկսվի՝ հարկերից խուսափելու հիմքով: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ հազարավոր մեր քաղաքացիներ սոցիալական ծանր դրության, գործազրկության պատճառով ապրում են դրսից եկած տրանսֆերտներով, կամ իրենց աշխատանքին զուգահեռ, օրինակ՝ երեկոները ժամավճարով աշխատանք են կատարում՝ մի կերպ ծայրը ծայրին հասցնելու համար: Եթե մեզ բերում են եվրոպական երկրների կամ ԱՄՆ օրինակը, ապա ցանկալի կլիներ մեր երկրի կենսամակարդակը հասցնել վերոնշյալ պետությունների կենսամակարդակին, նոր «քոփի-փեստ» անել նրանց հարկային լուծումները: Նոր իշխանությունները գնում են զանգվածային հարկմանը՝ առանց դույզն ինչ բարելավելու քաղաքացիների կենսամակարդակը, և դա այն պարագայում, երբ ամեն կողմից նոր կառավարությանն ուղղված առաջարկներ են հնչում՝ տնտեսվարողների համար արտոնյալ պայմաններ ստեղծել, որոշ ժամանակով ազատել նրանց հարկերից, ինչու ոչ՝ թեթևացնել նաև քաղաքացիների հարկային բեռը, սակայն նոր իշխանությունները ընտրել են տրամաբանորեն հակառակ քաղաքականությունը՝ հարկել, հարկել մինչև վերջ…
 
Ս.Խաչատրյան 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո ԲուլգարինԻրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածուTASR․ Սլովակիայում անհայտ նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվելԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՖրանսիացի քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վտանգների մասինՄոլդովայի նախկին պատգամավորը Սանդուին մեղադրել է տնտեսական ճգնաժամի համարԿարմիր խաչը պատրաստ է մասնակցել Կոնստանտինովկայի մարդասիրական առաքելությանըԻրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրիցՀայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել ՏաշքենդումՀայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ ԹադևոսյանՅոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցըTesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու«Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասինGoogle-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ինMicrosoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչումՅուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը«Claude»-ի ստեղծողը բորսայական տեղաբաշխումից ստացավ 91,6 միլիարդ դոլարՓաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-ՇահնազարյանՄարտկոցի ներսը՝ չորս չափումներով․ որտե՞ղ են լիթիումի իոններն ավելի արագ շարժվում«Վոյաջեր 1»-ի ազդանշանին այժմ մեկ ամբողջ օր է պետք Երկիր հասնելու համար«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդումՊուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ54 տոկոսից՝ 0,2 տոկոս․ ի՞նչ է չափել OpenAI-ը մոդելների պաշտպանության փորձարկման ժամանակԻնչպե՞ս նվազեցնել լույսի անդրադարձը․ Հարվարդի պատասխանը նանոսյուների երկրորդ շերտն էՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենTRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետՏիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշըԱռնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի ԲրայանտինՀունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուցԴեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումըՄեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Եվրոպայում ռազմական շինարարության ծախսերը կարող են հասնել 620 մլրդ եվրոյի․ FTՄեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ումԹեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասինԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասինՌոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն էԹանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունիՄաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունըՓաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը ԵրևանինՆոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ումՈւոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոսՆիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ ՍաթյարթիինՓեզեշքիան․ ձմռանը գազն ու հոսանքը գործարաններում պետք է անջատվեն վերջինը
Ամենադիտված