Դանիան արտաքսում է ռուս դիվանագետին․ պատճառը երաժշտի սպանության ենթադրյալ ծրագիրն է Լավ է, երբ երեխան ծնողից գումար չի խնդրում, այլ ինքն է հոգում իր նվազագույն կարիքները․ Փաշինյան Թրամփը շտապեցնում է Կիևին․ խաղաղության համաձայնագիր՝ մինչև հունվարի սկի՞զբ Հորմուզում նավթատար է հրդեհվել․ ի՞նչ են հայտնում Լոնդոնն ու Թեհրանը Հանրապետության շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ Ռուբիոն կոչ է անում շարունակել Թրամփի, Պուտինի և Սի Ծինփինի ուղիղ շփումները Վաղը պաշտոնապես կազդարարենք TRIPP նախագծի մեկնարկը. Նիկոլ Փաշինյան Մերցն ու Կատարի էմիրը պահանջում են ապահովել ազատ նավարկությունը Հորմուզում ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական նավթի վաճառքի չորս միջնորդի դեմ Ներկայացվել է ՀՖՖ նախագահի երկու և գործադիր կոմիտեի անդամի 29 թեկնածություն Թրամփի բանագնացները Բեռլինում քննարկել են Իրանի հետ հրադադարի վերականգնումը Թրամփը կրկին կհարվածեր Իրանին․ Վենսը նույն պատասխանը չտվեց 

Ամեն ինչ Մեծ Պահքի մասին

Հասարակություն

Այս տարի Մեծ Պահքը տևելու է մարտի 4-ից մինչև ապրիլի 20-ը: Ապրիլի 21-ին արդեն տոնելու ենք Սուրբ Զատիկը: Մեծ Պահքի խորհրդի վերաբերյալ ԼՈւՐԵՐ.com-ը զրուցեց Սյունիքի մարզի Դարբասի Սուրբ Ստեփանոս եկեղեցու հոգևոր հովիվ տեր Ընծա քահանա Միրզոյանի հետ:

 

-Տեր Ընծա, հավատացյալ մարդիկ Մեծ Պահքից առաջ նախ խոստովանում են իրենց մեղքերը ու խոստանում դրանք հաղթահարել Պահքի ընթացքում և այլևս չկրկնել:  

-Նախ պետք է ասել, որ Մեծ Պահքը ամենաերկարատև պահքն է՝ գրեթե 7 շաբաթ տևողությամբ: Առաջին կիրակին Բուն Բարեկենդանն է, երկրորդ կիրակին Արտաքսման կիրակին, երրորդը՝ Անառակի կիրակին, չորրորդը՝ Անիրավ տնտեսի կիրակին, հինգերորդը՝ Գալստյան կիրակին, վեցերորդը՝ Ծաղկազարդը, իսկ վերջում արդեն 7-րդ կիրակին՝ Սուրբ Զատիկը:

Պահք պահում են 18 տարին լրացած առողջ մարդիկ: Ծերերը, երեխաները, հիվանդները Պահք չեն պահում:

Պահքի նպատակը միայն ճոխ սննդից հրաժարվելը չէ: Մարդը պետք է ժուժկալ լինի բոլոր հարցերում: Պահքի նպատակը ինքնադաստիարակումն է: Այդ ընթացքում պետք է ձեռնպահ մնալ բացասական սովորույթներից՝ գինեմոլություն, հարբեցողություն, բամբասկոտություն, չարախոսություն…

Շատախոսությունից, բամբասկոտությունից նույնպես պետք է ազատվել, որովհետև դրանք ևս մոլուցք են, լեզվի մեղքերն են: Դրանք փոխկապակցված են բարկության, չարախոսության հետ: Պահքը կամավոր զրկանք է՝ ինքնազրկանք:

-Մարդու զգայարանները զսպող, չափավորող սա՞նձ է պահքը, որպեսզի մեր մեջ աճեն առաքինությունները և նվազեն մոլություննե՞րը:

-Սա հնարավորություն է մոտենալ Աստծուն և ապաշխարհել, իսկ ապաշխարհելու համար մեզ զրկում ենք նաև որոշակի կերակուրներից: Հնարավոր է, որ գինեմոլները, ծխամոլները շատ չեն, իսկ որկրամոլությունը իր ձևով գրավում է շատ մարդկանց, ուստի պահքը սովորեցնում է ոչ թե չուտել, այլ զսպել: Պահքի ամենամեծ օգուտը այն է, որ այն դաստիարակում է կամքի ուժ. մարդը կարողանում է ինքն իրեն կառավարել: Այո, պահքը սնվելու հարցում էլ է մեզ չափավորում, որովհետև շատ տարածված մոլություններից մեկն էլ որկրամոլությունն է: Ապրում ենք խիստ ժուժկալությամբ, աղոթելով, բարի գործերով, աղքատներին ողորմություն տալով: Չի կարելի պահքը վերածել դիետայի օրերի:Այսինքն, միայն բուսական կերակուրներով ապրելու մեջ չէ պահքի էությունը: Պետք է միմյանց հետ հաշտ մնանք, իսկ եթե խռով ենք, ապա գնանք, տեսնենք, հաշտվենք: Նախ պետք է այդ խռովությունից դուրս գանք, որ Աստված մեր աղոթքները ընդունի:

- Աստծուն մոտենալու հնարավորությու՞ն է պահքը:

-Պահքը ապաշխարհության համար է: Մարդուն օգնելու ազատվել վատ սովորություններից, ազատվել մեղքերից, հաշտվել Աստծո հետ, մոտենալ Աստծուն և ինքնադաստիարակվել: Աստծուն մոտենում ենք հոգով, սրտով և մեր ապրելակերպով: Պահքը որոշակի նպատակների հասնելու միջոց է:

 -Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, որ պահքի 40 օրերը ամբողջ տարվա օրերի 10 տոկոսն են կազմում, որը տասանորդի պես պետք է տալ, նվիրաբերել:

-Երբ մարդը աղքատ է և հացից բացի ուրիշ ոչինչ չի ուտում, դա պահք չէ: Հարուստ մարդիկ նույնպես պետք է հետևեն պահքի կանոններին՝ իրենք իրենց զրկելով և օգնելով աղքատներին:

Պահքը ասոցացվում է նրա հետ, որ մարմնով կարծես Քրիստոսի հետ խաչվում ենք, մահանում, իսկ հոգով կատարելագործվում, մաքրվում և նորից հարություն առնում: Պահքի միջոցով հին մարդը մեր մեջ մեռնում է: Երբ հին մարդը մեռնում է, նորն է ծնվում՝ մաքուր, կատարելագործված:

Մենք Սուրբ Զատիկը նշում ենք մի առանձնահատուկ հոգևոր ուրախությամբ: Դրա պատճառը առաքինությունների շտեմարանն է, որը մենք ամբարում ենք պահքի ընթացքում: Դա հոգևոր հարստություն է, որը միշտ մեզ հետ է Եվ ուրեմն, իզուր չենք պահել պահքը: Այլապես, պահքը կդառնար ձևական բան: Պահքից հետո մարդը պետք է դառնա առաքինություններով զորացած, հարստացած:

Դիանա Բախշյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դանիան արտաքսում է ռուս դիվանագետին․ պատճառը երաժշտի սպանության ենթադրյալ ծրագիրն էՄոսկվայի դատարանը հաստատել է Ուկրաինայի նախկին պաշտպանության նախարար Ռեզնիկովի հեռակա կալանքը Լավ է, երբ երեխան ծնողից գումար չի խնդրում, այլ ինքն է հոգում իր նվազագույն կարիքները․ ՓաշինյանԹրամփը շտապեցնում է Կիևին․ խաղաղության համաձայնագիր՝ մինչև հունվարի սկի՞զբՌիթերը Կալինինգրադում Ռուսաստանի՝ պատերազմի նախապատրաստության նշաններ չի տեսելՀորմուզում նավթատար է հրդեհվել․ ի՞նչ են հայտնում Լոնդոնն ու ԹեհրանըԳերմանիայում ընդդիմությունը պահանջում է կանցլեր Մերցի հեռացումըՀանրապետության շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներՌուբիոն կոչ է անում շարունակել Թրամփի, Պուտինի և Սի Ծինփինի ուղիղ շփումներըՎենսը խուսափել է Իրանի պատերազմի և Սենատի կորստի մասին հարցիցՎաղը պաշտոնապես կազդարարենք TRIPP նախագծի մեկնարկը. Նիկոլ ՓաշինյանՄերցն ու Կատարի էմիրը պահանջում են ապահովել ազատ նավարկությունը ՀորմուզումԹրամփը զգուշացրել է Իրանին «կեղտոտ ռումբի» մասին տեղեկությունների ֆոնինԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական նավթի վաճառքի չորս միջնորդի դեմԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի չորս քաղաքացիների դեմՆերկայացվել է ՀՖՖ նախագահի երկու և գործադիր կոմիտեի անդամի 29 թեկնածությունԹրամփի բանագնացները Բեռլինում քննարկել են Իրանի հետ հրադադարի վերականգնումըԳազայում հարվածների հետևանքով առնվազն 7 պաղեստինցի է զոհվելԹրամփը կրկին կհարվածեր Իրանին․ Վենսը նույն պատասխանը չտվեցԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունը ենթարկվել է կիբեռհարձակմանՎարչապետը NVIDIA-ի փոխնախագահի հետ մասնակցում է ԱԲ թեմայով բաց քննարկմանըՀորմուզով անցել է 37 նավթատար՝ նախորդ շաբաթվա 52-ի դիմացNVIDIA-ի նախկին ղեկավարի հետ կապված կնոջ շուրջ նոր բացահայտումներՀայկ Մարտիրոսյանը լավագույն տասնյակում է․ Բուդապեշտում ավարտվել է ուժեղագույն շախմատիստների մրցաշարը. Armsport.am Թրամփի շտապ պլանն ու Ուկրաինայի հանված կետը. Փաշինյանի մեղադրանքների շարքն՝ իր քաղաքական կնքահորըԶոլնուրի․ ԱՄՆ-ի հետ բանակցելուց առաջ Իրանը յոթ պայմանի կատարում է ակնկալումԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ խոշոր առևտրային գործարքի բանակցությունների մասինԵՄ-ն ևս 1 միլիարդ եվրո է նախատեսել Ուկրաինայի համար․ ի՞նչ է գնվելու այդ գումարով ՔՊ-ում զոնդաժ է արվում՝ ինչպես ծախել նոր սահմանադրությունը. Քաոտիկ վիճակ՝ քաղաքացիները խուճապի մեջՉեխիայի նախագահը զգուշացրել է Ռուսաստանից հնարավոր սպառնալիքի մասինՍքելիգ Մայքլ․ Ատլանտյան օվկիանոսի վանքըԶապորոժիեում գիշերային հարվածից վնասվել է մանկապարտեզը, հրդեհ է բռնկվել հարևան շենքումԶախարովան արձագանքել է Ռուսաստանի դեսպանին Մոլդովայից արտաքսելու հնարավորությանըՈւկրաինայում լույսն անջատում են գրաֆիկով․ գործարանների համար սահմանաչափ է գործումԵվրահանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրոՂրիմում՝ վաճառքի ժամեր, Պենզայում՝ 50 լիտր․ ինչպե՞ս է բաշխվում բենզինըՀայ մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճելՀԴԲ-ն հետաքննում է քրեական տվյալների բազայի կիբեռներխուժումըԿիևի հաղորդմամբ՝ Խարկովի մարզում 14 բնակավայր կրկին ուկրաինական վերահսկողության տակ էԻրանը հայտարարել է Հորմուզի վրա ամերիկյան անօդաչուի խոցման մասինԿրիվոյ Ռոգում զոհվել են 7-ամյա տղա և շտապօգնության բուժակը․ տուժածների թիվը հասել է 58-իՖրանսիայում ոստիկանների զենքի կիրառման մասին վիճահարույց օրենք են ընդունելՏնային կալանքից՝ հիվանդանոց․ ի՞նչ են հայտնել Բոլսոնարուի բժիշկներըՓաշինյանի և Ավինյանի արձագանքը ՔՊ նիստում վիճելու վերաբերյալ լուրերինԲրազիլիայի նախկին նախագահ Բոլսոնարուին կրկին հոսպիտալացրել ենԱրհեստական բանականության մրցավազքը հասել է Ուլսան․ ի՞նչ է կառուցում Հարավային ԿորեանԹրամփը Սթիվեն Միլլերին առաջարկել է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնինՆավթը, գազն ու ածուխը դուրս են մնացել նախագծից․ Անթալիայում բանակցությունները երկարաձգվել ենՇվեյցարիայում շուրջ 40 հազար մարդ բողոքի է դուրս եկել ռազմական ծախսերի ավելացման դեմԳարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «BMW X5»-ը, «Mercedes»-ները և 2 տրոլեյբուս․ կան վիրավորներ
Ամենադիտված