«Էմ Ջի»-ում հայտնաբերվել է 38 վարչական իրավախախտում (տեսանյութ) Գումարը կհոսի այս կենդանակերպի նշանների ձեռքը. ո՞վ կհարստանա Լեհաստանում կբացեն Եվրոպայում Աստվածամոր ամենաբարձր արձանը Ազատություն Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին․ Աբրահամյան Իրանն ու Օմանը համաձայնել են վերսկսել Հորմուզի նեղուցով իրականացվող նավարկությունը․ Al Arabiya Տավուշի պարեկները հայտնաբերել են անկանոն երթևեկող «Նիվան» (տեսանյութ) Փրկարարներն աղբակույտի տակից դուրս են բերել քաղաքացուն․ վերջինս հիվանդանոցում մահացել է Ալլա Պուգաչովան ֆինանսական խնդիրների պատճառով մտածում է բեմ վերադառնալու մասին «Օձուն» ապրանքանիշի գազավորված զովացուցիչ ըմպելիքները չեն արտադրվի. ՍԱՏՄ Տ4 տրոլեյբուսը կերթևեկի փոփոխված երթուղով Դեպքի վայր է մեկնել մի քանի մարտական հաշվարկ. Նոր մանրամասներ բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունից Հայաստանյան ապրանքների՝ ՌԴ շուկա արտահանման անհիմն սահմանափակումները մտահոգիչ են. Ռուբինյանը՝ Մատվիենկոյին 

Առաջին աշխարհամարտի ժամանակ նորբայազետցի Տիգրան Զարգարյանը մի քանի անգամ պարգևատրվել է «Գեորգիևյան խաչով»

Այլ

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ռուսական բանակի կազմում իրենց քաջագործություններով աչքի են ընկել բազմաթիվ հայ զինվորականներ, որոնց մեջ առավել հիշարժան է Նոր Բայազետ քաղաքի բնակիչ Տիգրան Բադալի Զարգարյանի անունը: Ինչպես տեղեկացրեց «Հայ զինվորականության մասնակցությունը Առաջին աշխարհամարտի Արևելապրուսական ռազմական գործողությանը» հոդվածի հեղինակ, ՀՀ մշակույթի նախարարության   «Հուշարձանների պահպանության ծառայություն» ՊՈԱԿ գիտական գծով փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարեն Փահլևանյանը, Տիգրան Զարգարյանն այն բացառիկ զինավորներից է, ում հաջողվել է պարգևատրվել  «Գևորգիևյան խաչի» բոլոր չորս աստիճաններով:

«1914թ. օգոստոսի 7 (20)-ին Գումբինենի շրջանում բռնկվեց համաշխարհային պատերազմի ամենախոշոր ճակատամարտերից մեկը, որտեղ սկզբում գերմանացիները հաջողություն ունեին, սակայն ռուսական զորքի հակահարձակման արդյունքում գերմանացիները նահանջեցին դեպի Գոլդապի շրջան' տալով 8 հազար զոհ, 1000 գերի և կորցնելով 12 հրանոթ: Այս մարտերում իր քաջագործություններով աչքի ընկավ նորբայազետցի Տիգրան Բադալի Զարգարյանը, որը ռուսական մի զորամիավորման կազմում պետական սահմանն անցել էր օգոստոսի 5 (18)-ին, Սուվալկի նահանգի Ավգուստով քաղաքի շրջանում:  Առաջին աշխարհամարտի Ռուսական ռազմաճակատում  հայազգի զինվորների մարտական առօրյայի լուսաբանման համար կարևոր աղբյուրագիտական հիմք են հանդիսանում հայազգի մի շարք հոգևորականների առանձին հրապարակումներ, որոնք տպագրվել են պատերազմի տարիներին: Պատերազմի սկսվելուն պես բանակային շտաբներում ստեղծվել էին հատուկ պաշտոններ հոգևորականների համար, որոնց կարևոր խնդիրներից մեկն էր բանակում զինվորականության շրջանում պատերազմի նպատակների լուսաբանումը, նրա արդարացիության քարոզումը, զինվորականության բարձր մարտական ոգու ապահովումը: Նրանք լինում էին և դիրքերում, և հիվանդանոցներում, և շտաբում, և զինվորական գերատեսչական գրեթե բոլոր օղակներում : Հայազգի զինվորականության կողմից հոգևորականներին ուղղված նամակները, հայ զինվորականության հետ հոգևորականների պարբերաբար զրույցները, ժամանակ առ ժամանակ տարբեր հոսպիտալներ կատարված այցերը հայ հոգևորականներին հնարավորություն էին ընձեռում՝ հավաքել մի շարք արժեքավոր տվյալներ և դրանք զետեղել հայալեզու մամուլում: Խոսքը հատկապես վերաբերում է 1914- 1918 թվականներին  Թիֆլիսում տպագրվող «Մշակ» թերթին, որը Կյուրեղ ս. Աբգարյանի, Արսեն ք. Սիմոնյանի, Խորեն ք. Մնացականյանի շնորհիվ ի ցույց էր դնում հայազգի զինվորականների կատարած քաջագործություններն ու սխրանքները, Գեորգիևյան շքանշանի հայազգի ասպետներից ոմանց անցած մարտական ուղին, վիրավորների և զոհերի անունները: Հենց հայ հոգևորականների շնորհիվ էլ հաջողվել է մոռացությունից փրկել Տիգրան Զարգարյանի սխրալի անունը:  Նույն աղբյուրի շնորհիվ՝ Օգոստոսի 7 (20)-ին' ժամը 10-ին, Նեուխա բնակավայրի մոտ ռուսական զորամիավորումը հանդիպելով գերմանական զորքին, 1 ժամ տևողությամբ թեժ մարտի բռնվեց: Մարտի ավարտից հետո, երբ գերմանացիների ձեռքում գտնվող քաղաքի կայարանում գնացքների շարժում նկատվեց, ռուսական հրետանին ակտիվ կրակ բաց արեց: Սակայն գրոհի հաջողության և արդյունավետ լինելու համար անհրաժեշտ էր պարզել թշնամու իրական ուժը և տեղաբաշխվածությունը: Նշված մարտական առաջադրանքը իրականացնելու համար պատրաստակամություն հայտնեց Տիգրան Զարգարյանը: Միայնակ գնալով քաղաք՝ կայարանում նա տեսավ, որ թշնամին որոշել է փախուստի դիմել գնացքներով: Զարգարյանը, կայարանում ոչնչացնելով 12 հեռագրական և 8 հեռախոսային սարքեր, կտրելով բազմաթիվ լարեր, թշնամուն զրկում է կապի միջոցներից և ամբողջովին մեկուսացնում է իր պահեստային ուժերից: Պարզելով իրավիճակն ու գերմանացիների իրական կարողությունները՝ Տիգրանը ռուսական հրետանու արձակած արկերի պայթյունների միջով վերադարձավ և թշնամու տեղաբաշխվածության, քաղաքում տիրող իրավիճակի մասին զեկուցեց հրամանատարությանը: Այս մարտական առաջադրանքը հաջողությամբ կատարելու համար ենթասպա Զարգարյանն արժանացավ  Գեորգիևյան խաչի 4-րդ աստիճանի շքանշանի: 1914թ. օգոստոսի 22 (սեպտեմբերի 4)-ին Արևելյան Պրուսիայի տարածքում ռուսական 1-ին բանակի, 2-րդ բանակի փրկված մասի և գերմանական 8-րդ բանակի միջև բռնկվեցին թեժ մարտական գործողություններ: Օգոստոսի 22 (սեպտեմբերի 4)-ից  օգոստոսի 27 (սեպտեմբերի 9)-ր Մազուրյան լճերի տարածքում մարտնչող բազմահազար զինվորականության մեջ կրկին առանձնացավ հայազգի ենթասպա  Տիգրան Զարգարյանր: Օգոստոսի 27 (սեպտեմբերի 9)-ին,  երեկոյան ժամը 8-ին, կռիվը այդ շրջանում ծայրաստիճան սաստկացավ, և անհրաժեշտությունից ելնելով,  ռուսական զինուժը նահանջելու մասին հրաման ստացավ: Զարգարյանին հրամայվեց՝ ապահովել ռուսական զինուժի անկորուստ նահանջը: Մարտական առաջադրանքը կատարելու համար Տիգրան Զարգարյանն իր ջոկատով շարժվեց դեպի մոտակա խճուղի՝ գերմանացիների հավանական հարձակման ուղղությամբ: Դիրքավորվելուց անմիջապես հետո սկսվեց գերմանացիների հարձակումը, որն աստիճանաբար վերածվեց փոխհրաձգության, այնուհետև՝ պաշտպանական մարտերի, իսկ փոքր-ինչ ուշ՝  հակառակորդի անկանոն փախուստի: Տիգրան Զարգարյանի խումբը, հաջողությամբ կատարելով մարտական առաջադրանքը, ապահովեց ռուսական զորքի անկորուստ նահանջը դեպի Գոլդապի շրջան: Օգոստոսի 29 (սեպտեմբերի 11)-ին, Գոլդապի շրջանում ռուսական զինուժը կրկին կանգնեց կործանման վտանգի առջև: Այս անգամ Զարգարյանն ուղարկվեց հարևանությամբ գտնվող ռուսական գունդ՝ օգնություն խնդրելու: ճիշտ ժամանակին վրա հասած օգնությունից գերմանացիները անակնկալի եկան և մեծ կորուստներ տալով նահանջեցին, սակայն օգոստոսի 30 (սեպտեմբերի 12)-ին, այս անգամ արդեն հեծելազորի աջակցությամբ, վերսկսեցին հարձակումը:

Տիգրան Զարգարյանն իր խմբով թշնամու հեծելազորը մոտ թողնելով մինչև 500 քայլ, ուժեղ կրակ բաց արեց և թշնամուն մեծ կորուստներ պատճառելով դարձյալ փախուստի մատնեց: Այդ գործողությունների համար Զարգարյանն արժանացավ Ս. Գեորգիի խաչի 3-րդ աստիճանի, իսկ օգոստոսի 31 (սեպտեմբերի 13)-ին կատարած հետախուզությունների, թշնամական լրտեսների հայտնաբերման, գերմանացիների գտնվելու վայրը պարզելու համար նա արժանացավ Ս.Գեորգիի շքանշանի 4-րդ աստիճանի՝ «Քաջության համար» մակագրությամբ:Վերջին տեղեկությունը, որ պահպանվել է հայ հերոսի մասին այն է, որ նա զինվորական հոսպիտալում է եղել, որտեղ էլ  զրուցել է հայ հոգևորականի հետ ու խնդրել, որ նրա միջնորդությամբ իրեն կռվելու տեղափոխեն Կովկասյան ճակատ, իր եղբոր մոտ, ով այդ ժամանակ մարտնչել է թուրքերի դեմ: Թե հետո ինչպես է դասավորվել հերոսի ճակատագիրը, այդ մասին դեռ հավաստի տեղեկություններ չունենք»,-ներկայացրեց Կարեն Փահլևանյանը:«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ Գավառի երկրագիտական թանգարանից պատասխանեցին, որ Տիգրան Զարգարյանի մասին թանգարանում չի պահպանվել որևէ պատմություն կամ տեղեկություն:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Էմ Ջի»-ում հայտնաբերվել է 38 վարչական իրավախախտում (տեսանյութ) Պուտինը թույլ է տվել «Շերեմետևո» օդանավակայանի պետական բաժնեմասի մասնավորեցումըԳումարը կհոսի այս կենդանակերպի նշանների ձեռքը. ո՞վ կհարստանա Լեհաստանում կբացեն Եվրոպայում Աստվածամոր ամենաբարձր արձանը Ազատություն Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին․ Աբրահամյան Սոմնոլոգը պատմել է, թե երբ կարող է քնի պակասը օգտակար լինելՌուսաստանում կստեղծվի ադամանդների հղկման արդյունաբերական կլաստերԻրանն ու Օմանը համաձայնել են վերսկսել Հորմուզի նեղուցով իրականացվող նավարկությունը․ Al Arabiya Axios․ ԱՄՆ-ում կասկածի տակ են դրել Թրամփի խոստացած «ոսկե դարի» տնտեսական ծրագրերըՏավուշի պարեկները հայտնաբերել են անկանոն երթևեկող «Նիվան» (տեսանյութ)Փրկարարներն աղբակույտի տակից դուրս են բերել քաղաքացուն․ վերջինս հիվանդանոցում մահացել է Ալլա Պուգաչովան ֆինանսական խնդիրների պատճառով մտածում է բեմ վերադառնալու մասին Բրիտանիայի ափերի մոտ հայտնաբերվել է 162 տարվա վաղեմության Guinness գարեջուր«Օձուն» ապրանքանիշի գազավորված զովացուցիչ ըմպելիքները չեն արտադրվի. ՍԱՏՄ ԱՄՆ-ում 15-ամյա դեռահասը դատապարտվել է 100 տարվա ազատազրկմանՀետազոտությունը պարզել է, թե որ գործոններն են ավելի քան կրկնապատկում վաղաժամ մահվան ռիսկըԶելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի դեսպաններին չորս երկրներումՏ4 տրոլեյբուսը կերթևեկի փոփոխված երթուղով Թուրքիան հույս ունի, որ Հորմուզի նեղուցը շուտով կբացվիԴեպքի վայր է մեկնել մի քանի մարտական հաշվարկ. Նոր մանրամասներ բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունից Սեուլը Ռուսաստանի դեմ Մեծ Բրիտանիայի կողմից սահմանված պատժամիջոցները անվանել է իր էներգետիկ անվտանգությանը սպառնացող վտանգՀայաստանյան ապրանքների՝ ՌԴ շուկա արտահանման անհիմն սահմանափակումները մտահոգիչ են. Ռուբինյանը՝ Մատվիենկոյին Հոլիվուդյան ռեժիսոր և պրոդյուսեր Ջեյմս Քեմերոնը խոսել է իր կարիերան ավարտելու մասին Աշտարակի դատարանի շենքի տանիքի բզկտված եռագույնը հայտնվել է ուշադրության կենտրոնում Ութ երկրներ դատապարտել են Իսրայելին Գազայում իր գործողությունների և խաղաղության ջանքերը խաթարելու համարԸնկերուհու նախկին ամուսնուն ներկայացել է որպես քրեական ենթամշակույթին հարող և սպառնալիքներով խոշոր չափի շորթում կատարել Ողբերգական դեպք՝ Նուբարաշենի աղբավայրումԲաքվում պահվող հայերի հարցում Հայաստանի լռությունը մտահոգիչ է․ Վարդևանյան Ադրբեջանը հայտարարել է Ուկրաինային գազ մատակարարելու իր պատրաստակամության մասինՍեուտան սպասում է միգրանտների նոր հոսքիԱֆրիկան ​​հրաժարվում է դոլարից. EconomistԹրամփը բացատրություն է պահանջել Հեգսեթից. Կաթողիկոսի դատական նիստը՝ վաղըՌուբինյանը՝ Վարդևանյանին․ «Ինչո՞ւ այն ժամանակ չեք բացել Կարեն Կարապետյանի դուռը և ասել՝ էս ի՞նչ եք անում»Վերջին վեց ամիսների ընթացքում ավելի քան 270,000 միգրանտ օրինական ճանապարհով մուտք է գործել ԻսպանիաՖիդան. Իսրայելի հարձակումները Գազայում ցույց են տալիս, որ այն խաղաղություն չի ցանկանումՆարեկ Կարապետյան․ «Ես կլինեմ Էջմիածնի դատարանի դիմաց, վաղը ԱԺ-ում չենք լինելու»Շվեդիայում 2026 թվականին զորակոչիկների թիվը կլինի ամենաբարձրը տասնամյակների ընթացքումԱռանձնապես խոշոր չափերով շորթման, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և դատավարության մասնակցի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿԹուրքիայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Իսրայելի հարձակումները լուրջ սպառնալիք են Սիրիայի կայունության համարՕվերչուկը հայտարարել է՝ Հայաստանի և Ռուսաստանի առևտրաշրջանառությունը կտրուկ նվազել է Վաղը մենք ԱԺ չենք գալու, գնալու ենք դատարան՝ ի աջակցություն Վեհափառի. Նարեկ ԿարապետյանՄեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը 19 կետովԿառավարությունը հերթական մաքսային արտոնությունն է տրամադրել ՊԵԿ նախկին փոխնախարարի և Պոլիտեխնիկի ռեկտորի հետ կապվող ընկերությանըՄեքսիկացի տիկտոկերը սպանվել է ուղիղ եթերում#ՈՒՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի ճեպազրույցըԹրամփն արդեն ընտրել է Վենսին որպես իր իրավահաջորդՀայտնի է Վրաստանում մասշտաբային հոսանքազրկման պատճառը ԳՇ պետը զինծառայողների հետ քննարկել է ն բանակում կարգապահության բարձրացմանն առնչվող հարցերՀետ է կանչվել Ադրբեջանի՝ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչըԻրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցում նավագնացության բացման շուրջ
Ամենադիտված