Սերժ Սարգսյանը և Վեհափառը ներկա են Սպարապետի հոր հոգեհանգստի արարողությանը (տեսանյութ)
ՔաղաքականԱյս պահին ընթանում է սպարապետ Վազգեն Սարգսյանի և «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի հոր՝ Զավեն Սարգսյանի հոգեհանգստի արարողությունը, որին ներկա են ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանը, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և այլք։ Արարողությանը մասնակցել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ Վեհափառ Հայրապետին ուղեկցում է Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին կյանքի 94-րդ տարում մահացել է Սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը՝ Զավեն Սարգսյանը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)