Հայ թենիսիստները հաղթանակ են տարել Թուրքիայում ընթացող մրցաշարի որակավորման փուլում
Սպորտ
Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը երկու հաղթանակ է տարել Անթալիայում ընթացող ITF W35 սերիայի մրցաշարի որակավորման փուլում։
Առաջին շրջանում Ազիզյանը հաղթել է թուրք թենիսիստուհի Էսիլա Թոքլուին, իսկ երրորդում՝ ռուսաստանցի Ուստինյա Լեկոմցևային։
Այս մրցաշարում Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Անի Ամիրաղյանը, պայքարի մեջ է մտել երկրորդ շրջանից և հաղթել է Սերբիան ներկայացնող մարզուհուն։
Որակավորման վերջին՝ երրորդ փուլում Մարիա Ազիզյանը կմրցի Ռուսաստանը ներկայացնող Մարիա Մասիանսկայայի հետ, իսկ Անի Ամիրաղյանը՝ ուկրաինացի Անաստասիա Զապարինյուկի հետ։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)