Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ դատարանը մերժել է դատախազության բողոքը Գարեգին Երկրորդը կարևորել է ազգային միասնականությունը՝ նշելով, որ այն առավել քան երբևէ անհրաժեշտ է Որոշում դեռ չկա.Փաշինյանը՝ Թուրքիայի հետ նոր բանագնացի հարցով Ամփոփվել են Քրեակատարողական ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքները Լույս աշխարհ է եկել գործարար Սամվել Ալեքսանյանի յոթերորդ թոռնիկը (լուսանկարներ) Կառավարությունը 450 մլն դրամով կաջակցի ձկնաբուծական տնտեսություններին Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում.Վեոլիա ջուր Դատարանը ևս մեկ ամսով երկարաձգեց Վահագն Չախալյանի տնային կալանքը Նազելի Բաղդասարյանն ավարտում է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում իր աշխատանքը Մենք կարող ենք խոսել հավատքի մասին, բայց չապրել սիրով, կարող ենք պաշտպանել ճշմարտությունը, բայց կորցնել ողորմություն. Իսահակ Սրբազան Հայաստանը և Շվեդիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնումը Խոշոր եղջերավոր կենդանին ընկել է ջրատարը 

Ֆենոմենալ երևույթ՝ Սևանա լճում

Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքի Օձաբերդ կոչվող հնավայրում հնագիտական հետազոտությունների ընթացքում հայտնաբերվել են երկաթի դարաշրջանում ամրոցաշինության շինարարական ավանդույթը նկարագրող նյութեր։

Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն, Էրեբունու հնագիտական արշավախմբի հայկական կողմի համաղեկավար Միքայել Բադալյանը:

«Օձաբերդում մենք ֆիքսել ենք ուշուրարտական և հետուարարտական ժամանակաշրջանի մի շարք կառույցներ և շերտեր: Պարզել ենք, որ հուշարձանը բաղկացած է եղել ամրոցից, միջնաբերդից և արտաքին բնակավայրից: Ամրոցից դեպի հարավ կան դամբարաններ: Այս պեղումները Օձաբերդում, որոնք սկսվել են հուլիսի 27-ին և շարունակվել մեկ ամիս, արձանագրել են հետաքրքիր բացահայտումներ, որոնք նոր ուղղումներ են մտցնում թե՛ հուշարձանի շերտագրության, թե՛ պատմագիտական մինչ այժմ եղած պատկերացումների մեջ»,- նշեց Բադալյանը:

Նրա խոսքով՝ պեղումներն իրականացվում են ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ՝ Գիտության պետական կոմիտեի «Ենթակառուցվածքի զարգացման ծրագրի» դրամաշնորհի շրջանակներում:

«Մեր միջոցները սուղ են և պեղումներն այս տարի կենտրոնացրել ենք հիմնականում երկու տեղամասում՝ ամրոցում և միջնաբերդի հյուսիս-արևելյան աշտարակին կից թեքահարթակ ենք գտել:  Ամրոցի մոտ բացվել է 3 մետր հաստությամբ կիսակիկլոպյան շարով պատերով մի կառույց: Մեզ համար պարզ դարձավ, որ այստեղ սկզբնական փուլում հիմնաժայռի քարերի վրա դրել են կիսակիկլոպյան շարի քարերը, այնուհետև դրանց կից միջին մեծության քարերով բարձրացրել մակարդակը և զուգահեռ շարել մեկ այլ՝ ոչ այդքան հզոր պատ, ինչի արդյունքում ստացվել է հարթակով միջանցք: Սա բավական հետաքրքիր կառույց է, որն, ունեցել է կարևոր նշանակություն: Գտնված խեցեղենը թույլ է տալիս կառույցի շինարարությունը և հետագա կյանքը վերագրել Ք.ա. 8-6-րդ դարերին: Խիստ հետաքրքիր և կարեւոր արդյունքներ գրանցվեցին Օձաբերդի միջնաբերդի հյուսիս-արևելյան աշտարակի և հյուսիսային պատի դիմաց ընկած հատվածում: Այստեղ դեռևս 2017 թվականին ֆիքսվել էր թեքահարթակ, որը շարունակվում է միջնաբերդի պարիսպների երկայնքով: Նման թեքահարթակները հատկապես տիպիկ են խեթական ճարտարապետությանը և արվում են պաշտպանողական ու էսթետիկ նպատակներով: Հյուսիս-արեւելյան աշտարակի և հյուսիսային պատի միջնամասում՝  դեպի հյուսիս, բացվել են աղյուսներ և հենապատ: Ընդհանրապես, այս աղյուսները կարելի է համարել Սևանա լճի ավազանում հնագիտորեն ֆիքսված առաջին դասական ուրարտական աղյուսները: Սա ֆենոմենալ երևույթ է, որն անչափ կարևոր տեղեկություն է տալիս տարածաշրջանում Երկաթի դարաշրջանում ամրոցաշինության և շինարարական ավանդույթների վերաբերյալ»,- ասաց հնագետը:

Նրա պնդմամբ՝ 2019 թվականի պեղումների արդյունքում պարզ է դարձել, որ թեքահարթակն արվել է ավելի ուշ փուլում՝ հավանաբար հետուրարտական ժամանակաշրջանում՝ Ք.ա. 7-րդ դարի վերջից 6-րդ դար ընկած ժամանակահատվածում:

Բադալյանը շեշտեց, որ Օձաբերդում 6 տարում իրականացված հնագիտական պեղումները կարևոր տեղեկություններ են հաղորդում տարածաշրջանում ուշուրարտական և հետուրարտական ժամանակաշրջանների ուսումնասիրության համար:

«Այստեղ բացվել են 2 մետր բարձրությամբ, կանոնավոր ճարտարապետությամբ պատերով և մուտքերով կառույցներ, գտնվել է արտաքին բնակավայրը: Ակնհայտ է, որ Օձաբերդը Սևանի հարավային ավազանում եղել է կարևոր կենտրոն ոչ միայն ուշուրարտական, այլ նաև հետուրարտական ժամանակաշրջանում»,- նշեց  Բադալյանը:

Նրա խոսքով՝  կատարված բացահայտումները հիմք են տալիս՝ շարունակելու պեղումները Օձաբերդում հետագայում, ավելի մեծ ծավալներով, արշավախմբի ավելի ընդլայնված կազմով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ դատարանը մերժել է դատախազության բողոքը Գարեգին Երկրորդը կարևորել է ազգային միասնականությունը՝ նշելով, որ այն առավել քան երբևէ անհրաժեշտ էՈրոշում դեռ չկա.Փաշինյանը՝ Թուրքիայի հետ նոր բանագնացի հարցով Ամփոփվել են Քրեակատարողական ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքներըԼույս աշխարհ է եկել գործարար Սամվել Ալեքսանյանի յոթերորդ թոռնիկը (լուսանկարներ)Կառավարությունը 450 մլն դրամով կաջակցի ձկնաբուծական տնտեսություններինՎթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում.Վեոլիա ջուրԴատարանը ևս մեկ ամսով երկարաձգեց Վահագն Չախալյանի տնային կալանքըՆազելի Բաղդասարյանն ավարտում է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում իր աշխատանքըՄենք կարող ենք խոսել հավատքի մասին, բայց չապրել սիրով, կարող ենք պաշտպանել ճշմարտությունը, բայց կորցնել ողորմություն. Իսահակ ՍրբազանԻրանում ԱՄՆ-ի հարձակման հետևանքով զոհվել է ԻՀՊԿ-ի երեք զինծառայողՀայաստանը և Շվեդիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնումըԲնության գրկում հանգստանալիս պահպանեք անվտանգության այս կանոնները. Առողջապահության նախարարությունԽոշոր եղջերավոր կենդանին ընկել է ջրատարը10.9 մլն դրամ են հափշտակել․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունըՀՀ տարածքից ջերմատնային արտադրության առանձին ապրանքների աջակցության միջոցառման ժամկետը երկարացվել էՄահացել է ԵՊՀ ռոմանոգերմանական բանասիրության ֆակուլտետի հիմնադիր Կարո Կարապետյանը Թրամփը հայտարարել է Վաշինգտոնի մոտ գտնվող Դալեսի օդանավակայանի արդիականացման ծրագրերի մասին14-ամյա Վահե Ապիկյանը գտնվել է. ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել Դատախազությունը ընթացք է տվել Փաշինյանի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանըՏաթևի Մեծ անապատում հայտնաբերվել է միջնադարյան աղբյուր (տեսանյութ) #ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը14-ամյա Վահեն գտնվել է. ՄանրամասներՎրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի«Ես դիրքում քնող չեմ եղել»․ Փաշինյանը բանակում ինքնшuպшնnւթյnւնների պատճառների մասին խոսելիս հիշեց ռեփի բառերը (տեսանյութ) Իսրայելը մտահոգված է Իրանի հարցում ԱՄՆ-ի հստակ ռազմավարության բացակայությամբԳյումրիում ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի շտաբի պատասխանատունՄենք մեր սեփականությունը վերկանգնում, վերանորուգում ենք, պետք է արդարանա՞նք դրա համար. Փաշինյանը՝ հայկական երկաթուղու մասին Նեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Իրանի դեմ երեք հնարավոր գործողություններԱրմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով«Ալաշկերտը» շատ հզոր հարձակման գիծ ունի․ «Կլուժի» գլխավոր մարզիչՎերացվել է «Դիետ» ընկերության երկու արտադրատեսակի արտադրության կասեցումըՄարտունիում շների հարձակումից արջի քոթոթ են փրկել. Նա տեղափոխվել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոն (Լուսանկարներ) Հայաստանում առաջին անգամ սահմանապահների մասնագիտական կրթական ծրագիր կներդրվիAl Monitor. Ռիադը մտադիր է կոալիցիա կազմել Կարմիր ծովում նավագնացությունը պաշտպանելու համարԿասեցվել է Արշակունյաց 88 հասցեում գործող սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԱլեքսանդր Ուսիկը հրաժարվել է մենամարտել UFC-ի նախկին չեմպիոն Ջոն Ջոնսի հետԱսում էր` եթե գնամ, կտխրե՞ս. անհետ կորած համարվող Վահեի մայրը մանրամասներ է պատմում Թուրքիան F-16-ներ է տեղակայել Էստոնիա՝ ՆԱՏՕ-ի պարեկության համարԿոլորադոյում 15-ամյա տղան սեփական կյանքի գնով փրկել է եղբորը կայծակի հարվшծից Թրամփը զգուշացրել է Չինաստանին. Գերիներին ազատելու կոչով պաստառը՝ Արարատի գագաթինՀայկական ծաղիկներն արտահանվում են 26 երկրի շուկա․ ԿառավարությունՏուսկը կապի մեջ է եվրոպացի առաջնորդների հետ՝ անհայտ օբյեկտի անկման հարցով Կյանքին ուղղված ի՞նչ սպառնալիքներ է ստացել Աննա Հակոբյանը. Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել24 մլն դրամ հատկացվեց «Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավի համար Նիկոլ Փաշինյանի նոր խոսնակ է նշանակվելու Մելանյա Հարությունյանը Տղամարդը փորձել է կացնով գլխատել հարևանինNZZ․ Ռուսաստանը նոր մատակարարման երթուղի է բացելՎաղուց աճեցված ձուկ չեմ օգտագործում. Փաշինյան Կնայենք, կտեսնենք, թե որտեղ խնդիրը կարող ենք լուծել Փաշինյանը՝ Ծառուկյանի ընկերությունների մասին
Ամենադիտված