Ամփոփվել են Քրեակատարողական ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքները
Իրավունք
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ Քրեակատարողական ծառայությունում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները, ինչպես նաև ներկայացվել են առաջիկա անելիքներն ու առաջնահերթությունները։
Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը ներկայացրել է քրեակատարողական հիմնարկներում անվտանգության ապահովման, հանցագործությունների և խախտումների կանխարգելման արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացված աշխատանքները։
Նշվել է, որ քրեակատարողական հիմնարկները տեսահսկման սարքերով համալրելու նպատակով ձեռք է բերվել 231 տեսախցիկ, իսկ առաջիկայում նախատեսվում է տեղադրել ևս 57-ը։
Տեսահսկման համակարգերի ներդրումից հետո արձանագրվել է արգելված իրերի հայտնաբերման 79 դեպք և կարգապահական խախտման 317 դեպք։ Ներկայացվել են նաև քրեակատարողական հիմնարկներում իրականացված նախատեսված և չնախատեսված խուզարկությունների, ինչպես նաև Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի համապատասխան ծառայողների կողմից իրականացված ստուգայցերի վերաբերյալ տվյալները։
Ըստ ներկայացված տվյալների՝ համալիր աշխատանքների արդյունքում 2026 թվականի առաջին կիսամյակում կանխվել է ներթափանցման 100 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 68-ի համեմատ։
Ամփոփման ընթացքում ներկայացվել են նաև ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում անվտանգության հսկիչ սարքավորումների գործարկման արդյունքները։ Նշվել է, որ սարքավորումների ներդրումից հետո, չնայած խուզարկությունների թվի աճին, հայտնաբերված արգելված իրերի քանակը նվազել է։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն