10.9 մլն դրամ են հափշտակել․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
Իրավունք
ՀՀ քննչական կոմիտեն ավարտել է համակարգչային առանձնապես խոշոր չափերի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ ևս մեկ անձի մասով։
ՔԿ-ի փոխանցմամբ՝ նախաքննությամբ պարզվել է, որ Կ.Ղ.-ն տեղեկացել է ընկերության էլեկտրոնային հավելվածում առկա տեխնիկական խոտանի մասին, որի պատճառով հաշիվների միջև փոխանցումներ կատարելիս չէր իրականացվում հաշվի մնացորդի ստուգում։
2024 թվականի ապրիլի 4-8-ն ընկած ժամանակահատվածում նա, առանց համապատասխան թույլտվության, իր անվամբ բացված բանկային հաշվից ընկերության հաշվեհամարին փոխանցումներ կատարելու վերաբերյալ տվյալներ է մուտքագրել համակարգչային համակարգ։
Տեխնիկական խոտանի հետևանքով նրա էլեկտրոնային դրամապանակի և բանկային հաշվի հաշվեկշռին գեներացվել է 10 մլն 907 հազար դրամ, որը հետագայում այլ բանկային քարտերի փոխանցելու միջոցով հափշտակվել է։
Կ.Ղ.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն