«Ալաշկերտը» շատ հզոր հարձակման գիծ ունի․ «Կլուժի» գլխավոր մարզիչ
Սպորտ
Այսօր՝ հուլիսի 30-ին, «Ալաշկերտը» ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում կհյուրընկալվի ռումինական «Կլուժին»։
Հանդիպումից առաջ «Կլուժի» գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆոլյան անդրադարձել է առաջիկա խաղին և նշել, որ իր թիմը պետք է առավելագույնս կենտրոնացած լինի։
«Ալաշկերտը» շատ հզոր հարձակման գիծ ունի՝ արագ անցումներով և ուղղահայաց խաղով աչքի ընկնող ֆուտբոլիստներով։ Նրանք նաև լավ կիսապաշտպանություն ունեն, և եթե մենք մեր մակարդակի վրա չլինենք, անպայման բարդությունների կբախվենք»,– ասել է Ֆոլյան։
Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով։ Պատասխան խաղը կկայանա Երևանի ժամանակով 22:30-ին։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն