Թուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկել Apple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառով Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում Հրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանը ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է Օվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում է Թրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդը Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը Պանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնել 

Ի՞նչ հնարավոր բացահայտումներ են փորձում «ջրել» իշխանությունները

Վերլուծական
Հայաստանի ջրային կոմիտեի հերթական նախագահն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Նման հրամանագիր է ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 2018 թվականից արդեն երկրորդ նախագահն է, որ չի հասցնում պաշտոնավարել, առնվազն, մեկ տարի։ Պաշտոնազրկված Վարդան Մելքոնյանը կոմիտեի նախագահ էր նշանակվել 2019-ի մարտի 2-ին՝ այդ պաշտոնում փոխարինելով 2018-ի հուլիսի 10-ին նշանակված Ինեսսա Գաբայանին։ Նրա նշանակումը միանաշանակ չէր ընդունվել, շատերը գնահատում էին, որ Վարդան Մելքոնյանը չունի մասնագիտական փորձառություն՝ այդ ոլորտը ղեկավարելու գործում։
 
Առաջիկա գարնանային գյուղատնտեսական աշխատանքների նախօրյակին այս կառույցն առավել կարեւոր էր համարվում՝ գյուղատնտեսական ոռոգման աշխատանքները կազմակերպելու համատեքստում։ Ազատման պատճառների մասին պաշտոնապես ոչինչ չի հաղորդվում, սակայն կան որոշակի հիմքեր՝ ենթադրելու, որ իշխանությունները այսպիսով փորձել են «ջրել» որոշակի բացահայտումներ, որոնք, կարծես թե, պատրաստվում էր, կամ, առնվազն, կարող էր նայել կոմիտեի նախագահը: Բանն այն է, որ 2019 թվականին կառավարությունն ԱԺ-ի թույլտվությամբ որոշեց Սևանից 2019 թ.-ին ոռոգման նպատակով բաց թողնվող ջրի ծավալն ավելացնել 170 մլն խ/մ-ով։ Ավելի ուշ հայտարարվեց, որ այդ ծավալն ամբողջությամբ չի օգտագործվել և ջրառը նախատեսվածից շուտ դադարեցվել է` անհրաժեշտության բացակայության հիմքով։ Վերջերս, սակայն, մամուլում ահազանգեր հայտնվեցին, որ Սևանից ջրառը շարունակվում է։ Պատկան կառույցներն այս տեղեկատվությունը չեն հերքել։ Ամիսներ առաջ ԱԺ-ում ջրային կոմիտեի նախագահը տարօրինակ անվանեց այն երևույթները, որ կատարվում են Սևանի մակարդակի բարձրացման և իջեցման շուրջ: Մինչ այդ էլ ջրային կոմիտեն պնդում էր, որ սեպտեմբերի 24-ից մի գրամ ջուր չեն հանել, բայց լիճը 3 սմ մակարդակով իջել է:
 
Ինչի՞ մասին էր ակնարկում Մելքոնյանը: Տարիներ շարունակ բնապահպանների կողմից կասկածներ են հնչել, որ գետի վրա կառուցված ՀԷԿ-երը սնուցվում են Սևանա լճի համար նախատեսված ջրերով՝ շահույթներ ապահովելով դրանց սեփականատերերին։ Իսկ ովքե՞ր են սեփականատերերը: Թեկուզ ՀԷԿ-երը տարածքում հայտնի են որպես «Սաշիկի ՀԷԿ-եր», պաշտոնապես ընկերության բաժնեմասի 50 %-ը գրանցված է Նարեկ Սարգսյանի անվամբ։ Նա նախագահ Սերժ Սարգսյանի մյուս եղբոր՝ նախկին դեսպան Լևոն Սարգսյանի որդին է: «Մինա-Մայա» ՍՊԸ-ն երկու ՀԷԿ է կառուցել Եղեգիսի վրա: Եղեգիսի վրա կառուցված առաջին ՀԷԿ-ը «Եղեգիս-1»-ն է: Տարածքում հայտնի է որպես ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի ՀԷԿ: Այս ՀԷԿ-ի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը Հակոբյան եղբայրներինն էր: ՀԷԿ-ի սեփականատեր են նաև նախկին պաշտոնյաներ Խաժակ և Սուրեն Կարայանները: Եղեգիս գետի վրա գործող հաջորդ ՀԷԿ-ը՝ «Գողթանիկը», շահագործում է «Հ.Հ.Ն.Մ.Ս.» ՍՊԸ-ն, որի 100% բաժնետերն է Հայկ Հրանտի Սուվարյանը, որը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի աղջկա ամուսինն է։ Սուվարյանն ընկերությունը ստեղծել է 2011-ին, երբ Տիգրան Սարգսյանը զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը։
 
Փաստորեն, Ջրային կոմիտեի նախագահը գուցե և փորձելով պաշտպանել ինքն իրեն, գնդակը տեղափոխել էր այլ դաշտ՝ ակնարկելով ՀԷԿ-ի սեփականատերերի հետ ստվերային համաձայնությունները, երբ վերջիններս հին ու բարի ժամանակների նման մուծվում են և ստանում ջրաօգտագործման ապօրինի թույլտվություն՝ վնասելով թե՛ շարքային գյուղացիներին, թե՛ երկրի էկոհամակարգին: Իհարկե, Մելքոնյանը անուններ չէր նշել և մնում է միայն ենթադրել, խոսքը որևէ պատկան կառույցի ղեկավարի լիազորությունների հավանական չարաշահման մասին է, թե Մելքոնյանը նկատի ուներ ամենավերևներին, որոնք էլ որոշեցին, որ կոմիտեի ղեկավարը ճիշտ կանի հեռանա: Հնարավոր է, որ Մելքոնյանը չէր էլ պատրաստվում բացահայտումներ անել, սակայն ինչ-ինչ կերպով խոչընդոտում էր իշխանությունների գործողություններին և դա էլ դարձավ նրան աշխատանքից ազատելու պատճառը:
 
Նիկոլ Փաշինյանը մշտապես պնդում էր, որ Հայաստանում նման կարգի հարցերը, այն է ՀԷԿ-ի կառուցում, ջրաօգտագործման թույլտվություն և այլն, չեն կարող լուծվել առանց Սերժ Սարգսյանի դաբրոյի, իսկ ՀԷԿ-ի բիզնեսը, հանքերի բիզնեսի հետ մեկտեղ ամենաշահութաբերն է մեր երկրում՝ դա գաղտնիք չէ: Այսօր այդ բիզնեսի վրա, կարծես թե, կրկին աչք է փակվում, համենայնդեպս, եթե արդեն ջրային կոմիտեի նախագահի մակարդակով են հնչում ակնարկ-մտահոգություններ, ուրեմն մի բան իսկապես այն չէ: Իսկ, եթե այդ մտոհագությունները հնչեցնելուց հետո վերջինիս ազատում են աշխատանքից, ապա մտահոգվելու հերթը այլևս շարքային քաղաքացիներինն է, ովքեր շուրջ երկու տարի առաջ աջակցեցին Նիկոլ Փաշինյանին և իրականություն դարձրին հեղափոխությունը՝ հենց նման ստվերային համաձայնություններին և գործելաոճին վերջ տալու նպատակով…
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկելApple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառովՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանըՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում էՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում էԹրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդըԲեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսըՊանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԷրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնելՎրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվելՄինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբԱֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. BloombergՔննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներըԻրանի արտգործնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումը Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվելՄոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համարՀանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում էՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականըՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՀազարավոր զոհերի,կորցրած հայրենիքի պատասխանատվությունը ձեր ուսերին է. Սողոմոնյանն` իշխանություններինՀայաստանը դիտարկում է Օմանն արտահանման և լոգիստիկ նոր ուղղություն դարձնելու հնարավորությունը51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համարԳնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներինԿա՛մ ինձ փող կտաք, կա՛մ զիջումների կգնամ, վերջնաժակետը մոտ է․ ինչ է սպասվում ՀՀ-ին՝ ԵԱՏՄ-ում (տեսանյութ) «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջԵվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղարՓաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՀայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համարԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներումԻրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպքՊՎԾ-ն գնումների գործընթացներում 3,2 մլրդ դրամի ընթացակարգերում խախտումներ է արձանագրել
Ամենադիտված