ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է Օվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում է Թրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդը Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը Պանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնել Վրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվել Մինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին «Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերել Ադամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբ 

7-րդ գումարման ԱԺ-ի «ՕԳԳ»-ն. որքանո՞վ է ընդդիմությունը օգտագործում իր լծակները

Վերլուծական
2019-ի դեկտեմբերին լրացավ 7-րդ գումարման ԱԺ-ի գործունեության մեկ տարին և այս ժամանակահատվածը բավական է՝ նոր ԱԺ-ի արդյունավետության վերաբերյալ որոշակի միջանկյալ վերլուծություններ անելու համար: 7-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված է 3 քաղաքական ուժ՝ «Իմ քայլը» դաշինքը, որը խորհրդարանում ունի 88 պատգամավոր, ԲՀԿ խմբակցությունը ստացել է 26, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 18 մանդատ: Փորձենք վերլուծել՝ ինչպիսի արդյունավետությամբ են այս երեք ուժերը օգտագործում իրենց ներկայացվածությունը 7-րդ գումարման խորհրդարանում և արդյոք ընդդիմությունը կարողանում է գործուն ազդեցություն ունենալ քաղաքական գործընթացների վրա:
 
Լինելով ընդդիմադիր պատգամավոր՝ Նիկոլ Փաշինյանը բազմիցս էր բարձրաձայնում ՀՀԿ խմբակցության՝ իր խոսքով «անթույլատրելի և պառլամենտարիզմին ոչ հարիր» վարքագիծը, հանրապետականներին անվանելով՝ «Սերժ Սարգսյանի ուղարկած օրինագծերը դակողներ»: Արդարության համար նշենք, որ Փաշինյանը իրավացի էր, նախորդ գումարման ԱԺ-ում ընդունված օրենքների նախագծերի 65 տոկոսը խորհրդարան էր ուղարկվել կառավարությունից, իսկ ընդունվել էր, արդյունքում, դրանց 90 տոկոսը: Ի՞նչ պատկեր է այս առումով 7-րդ գումարման ԱԺ-ում, կարողացե՞լ է Նիկոլ Փաշինյանը կառուցել այնպիսի ֆրակցիա, որը, սոսկ, օրենք դակող չէ: 7-րդ գումարման երեք նստաշրջանների ընթացքում ընդունված 143 օրենքների 91%-ը (131) հեղինակել է կառավարությունը և միայն 9%-ի (12) հեղինակն է եղել խորհրդարանը: Այս առումով օրենսդիր և գործադիր իշխանությունների միջև հարաբերակցությունը նախորդ գումարման խորհրդարանների համեմատությամբ չի փոխվել: Պատկերն այլ է ամբողջությամբ չընդունված օրինագծերի դեպքում. նստաշրջանի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունված 29 օրինագծերից 28-ի հեղինակը պատգամավորներն են: Դրանք հաշվարկելու դեպքում օրենսդրական նախաձեռնությունների ԱԺ-կառավարություն տոկոսային հարաբերակցությունը 30/70 է:
 
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հեղինակած նախագծերից 6-ն ընդունվել է ամբողջությամբ, 14-ը՝ առաջին ընթերցմամբ, 25 օրենքի նախագիծ շրջանառության մեջ է: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների հեղինակած նախագծերից 2-ն ընդունվել է ամբողջությամբ, 5-ը՝ առաջին ընթերցմամբ, 17 օրենքի նախագիծ շրջանառության մեջ է: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների հեղինակած նախագծերից 4-ն ընդունվել է ամբողջությամբ, 8-ը՝ առաջին ընթերցմամբ, 17 օրենքի նախագիծ շրջանառության մեջ է: Ինչ վերաբերվում է անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի գործունեությանը, ապա նշենք, որ վերջինս նշված ժամանակահատվածում հանդես է եկել 35 օրենսդրական նախաձեռնությամբ:

Համեմատության համար նշենք, թե ինչպիսին էր պատկերը նախորդ գումարման ԱԺ-ում, որտեղ ՀՀԿ-ն խորհրդարանում բացարձակ մեծամասնություն էր և ուներ 58 պատգամավոր: «Ծառուկյան» խմբակցությունը կազմված էր 31, «Ելք»-ը՝ 9, ՀՅԴ-ն՝ 7 պատգամավորից: 6-րդ գումարման ԱԺ-ի երեք նստաշրջանների ընթացքում ընդունված օրենքներից 295-ը հեղինակել էր կառավարությունը, 40-ը պատգամավորները: Այս առումով՝ կա նմանություն 7-րդ գումարման ԱԺ-ի հետ: 6-րդ գումարման ԱԺ-ի երեք նստաշրջանների  ընթացքում ՀՀԿ-ն հեղինակել էր 26 օրենսդրական նախաձեռնություն: Ընդունվել էր դրանցից 9-ը: «Ծառուկյան» խմբակցությունը հեղինակել էր 15 օրենսդրական նախաձեռնություն: Դրանցից ընդունվել էր 4-ը, մյուս նախագծերի ընդգրկումը օրակարգ քվեարկությամբ մերժվել էր: «Ելք» խմբակցությունը հեղինակել էր 15 օրինագիծ: Ընդունվել է դրանցից 5-ը, 10-ը օրակարգ չէր ընդգրկվել: ՀՅԴ-ն որևէ նախագիծ նշված ժամանակահատվածում չէր հեղինակել:
 
Պատկերը գրեթե նույնն էր նաև 5-րդ գումարման ԱԺ-ում: Ընդունված օրենքների 92%-ը հեղինակել է կառավարությունը, 8 %-ը՝ ԱԺ-ն: Շեղում արձանագրվել է 3-րդ և 4-րդ նստաշրջաններում, երբ խորհրդարանի օրինաստեղծ նախաձեռնողականությունը հասել է 16 %-իԼ  ՀՀԿ-ն այս նույն ժամանակահատվածում հեղինակել էր 17 օրենսդրական նախաձեռնություն: Ամբողջությամբ ընդունվել էր դրանցից 7-ը: ԲՀԿ-ն հեղինակել է 15 օրենսդրական նախաձեռնություն: Ամբողջությամբ ընդունվել է 3-ը, որոնցից 2-ը ԲՀԿ-ն հեղինակել է ՀՀԿ-ի, իսկ 1-ը` բոլոր խմբակցությունների հետ: ՀԱԿ-ը հեղինակել էր 7 օրենսդրական նախաձեռնություն, որոնցից և ոչ մեկը չի ընդունվել: Նստաշրջանի ընթացքում ընդունված օրենքներից միայն մեկի` «ԱԺ կանոնակարգ» և «Դատախազության մասին» օրենքներից կազմված փաթեթի տակ կար ՀԱԿ պատգամավորի անուն. այս փաթեթը հեղինակել են ԱԺ բոլոր խմբակցությունները:  «Ժառանգություն» խմբակցությունը հեղինակել է 8 օրենսդրական նախաձեռնություն: Ընդունվել էր միայն 1-ը` բոլոր խմբակցությունների համահեղինակությամբ: Երեք նստաշրջանների ընթացքում արտահերթ ընթացակարգով քննարկվել և մերժվել էր ՀՅԴ-ի հեղինակած 12 նախաձեռնություն: ՕԵԿ-ը հեղինակել էր 10 օրենսդրական նախաձեռնություն: 2-ը` ներկայացված այլ խմբակցությունների համահեղինակությամբ, ընդունվել էին: 
 
Այս ամենից կարելի է հետևություն անել, որ խորհրդարանական ընդդիմությունը, որի վերահսկողական լծակները 7-րդ գումարման ԱԺ-ում չեն ավելացել, անգամ առկա գործիքակազմով չի կարողանում ազդել քաղաքական գործընթացների վրա և այս առումով իշխանական մեծամասնության խնդիրը հեշտանում է, իսկ ինչ վերաբերվում է իշխող մեծամասնության՝ ընդդիմության հանդեպ լոյալության ինդեքսին, ապա այն ինչպես տեսնում ենք էական փոփոխությունների չի ենթարկվել: Ինչ վերաբերվում է ԱԺ արդյունավետությանը ընդանուր առմամբ, ապա պետք է փաստենք, որ 7-րդ գումարման ԱԺ-ի երեք նստաշրջանների վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ նոր ԱԺ-ն վիճակագրության և այդ վիճակագրության հիմքում ընկած բովանդակության և որակի առումով թեև չի զիջում նախորդ գումարման խորհրդարաններին, սակայն որևէ առումով նաև չի գերազանցում և չի արդարացնում Նոր Հայաստանի հեղափոխական խորհրդարանից ունեցած հանրության սպասումները և ակնկալիքները…
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում էՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում էԹրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդըԲեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսըՊանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԷրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնելՎրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվելՄինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբԱֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. BloombergՔննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներըԻրանի արտգործնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումը Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվելՄոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համարՀանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում էՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականըՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՀազարավոր զոհերի,կորցրած հայրենիքի պատասխանատվությունը ձեր ուսերին է. Սողոմոնյանն` իշխանություններինՀայաստանը դիտարկում է Օմանն արտահանման և լոգիստիկ նոր ուղղություն դարձնելու հնարավորությունը51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համարԳնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներինԿա՛մ ինձ փող կտաք, կա՛մ զիջումների կգնամ, վերջնաժակետը մոտ է․ ինչ է սպասվում ՀՀ-ին՝ ԵԱՏՄ-ում (տեսանյութ) «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջԵվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղարՓաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՀայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համարԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներումԻրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպքՊՎԾ-ն գնումների գործընթացներում 3,2 մլրդ դրամի ընթացակարգերում խախտումներ է արձանագրելՀՀ-ում պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման լայնածավալ աշխատանքները շարունակվում ենՓաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանըՀոկտեմբերի 10-ից Անաստաս Միկոյան 2/1 հասցեի հարակից հատվածում կգործի հետիոտնային կանչով լուսացույցՄիրզոյանն ու Ֆիդանը հեռախոսազրույցով քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները
Ամենադիտված