«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ Թուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն Ես դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանին 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ Մասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասին Ալեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասին Սահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումը Մատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարը Ծանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Թրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալ Մադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքը 

Ձմեռային անվադողերով չերթևեկելու համար 20.000, իսկ լուսարձակները չմիացնելու համար 5000 դրամ տուգանք կսահմանվի

Հարցազրույցներ

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում ԲՀԿ պատգամավոր Արթուր Դալլաքյանի հեղինակած՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը հանձնաժողովի նիստում ընդունվեց առաջին ընթերցմամբ: Նախագիծը սահմանում է՝ դեկտեմբերի 1-ից մարտի 31-ը վարորդների համար պարտադիր է ձմեռային անվադողերով և «մոտակա» լուսարձակները միացրած վիճակում երթևեկելը: 

Ձմեռային անվադողերով չերթևեկելու համար նախատեսվում է 20 հազար, իսկ մեքենան առանց «մոտակա» լուսարձակները միացրած վիճակում վարելու համար՝ 5000 դրամ տուգանք: Թեմայի վերաբերյալ զրուցել ենք օրենքի նախագծի հեղինակ ԲՀԿ պատգամավոր Արթուր Դալլաքյանի հետ:

- Ինչու որոշեցիք այսպիսի նախաձեռնությամբ հանդես գալ, առաջարկի հիմքում փաստական ինչ տվյալներ և ուսումնասիրություններ են:

-Մեր տարածաշրջանում ճանապարհատրանսպորտային երթևեկության անվտանգության նորմերը ցածր շեմի վրա են: Տվյալները ցույց են տալիս, որ ձմեռային ամիսներին վթարների թիվը կտրուկ աճում է: Ուսումնասիրեցինք տարբեր երկրների փորձը՝ հասկանալու՝ ինչպես են ապահովում եղանակով պայմանավորված վթարների նվազագույն շեմը: Ուսումնասիրելիս հասկացանք, որ երկու կարևոր կարգավորում չունենք մեր երկրում, մեկը վերաբերում էր ձմեռային անվադողերով երթևեկելուն, մյուսը՝ լուսարձակները միացրած երթևեկելուն: Լուսարձակը միջազգային ստանդարտներով համար մեկ զգուշացնող ու անվտանգություն ապահովող նորմն է, որով  եռակի- քառակի անգամ բարելավվում է տեսանելիությունը և տարածքի, և մեքենայի՝ հետիոտնի համար: Հետիոտնը լույսից լարվում է, կենտրոնանում: ԵԱՏՄ երկրների, եվրոպական երկրների մեծ մասը օգտագործում են լուսային լապտերները որպես պարտադիր սկզբունք: Ավտոմեքենա արտադրող ընկերությունները նույնպես գնացել են անվտանգությանը հետևելու սկզբունքով, արտադրվող մեքենաների լուսարձակները միանում են, երբ մեքենան գործի ես գցում, այսինքն լուսարձակ միացնելու խնդիրը մարդու վրա չի դրված, այն միանում է ավտոմատ:

- Օրենքի նախագծով ինչ է սահմանվում հայ վարորդի համար: 

-Տեսեք՝ երկրներ կան, որոնք օրենքով կարգավորում են՝ մեքենայի լուսարձակները պետք է միացված լինեն միշտ, երբ մեքենան ընթացքի մեջ է, մենք այս նախագծով առաջարկում ենք գոնե չորս ամիս, եղանակով պայմանավորված, պարտադիր դարձնել լուսարձակները միացնելը, և այդ ամիսներին ձմեռային անվադողերով երթևեկելը: Ժամկետում  տեսանելիության և ճանապարհային խնդիրներ առաջացնող ամիսներն են՝ Դեկտեմբերի 1-ից- Մարտի 31-ը: Ձմեռային անվադողերով չերթևեկելու համար նախատեսվում է 20 հազար դրամ տուգանք, և մեքենան տեղափոխվելու է հատուկ պահպանության տարածք: Նույնը լուսային լապտերների մասով, տվյալ ամիսներին երթևեկելիս պարտադիր նորմ է դառնալու լուսային լապտերները միացնելը, այս օրենքի խախտման դեպքում նախատեսվում է տուգանք՝ 5000 դրամ: Լուսարձակների ու անվադողերի այս հարցը օրենքով կարգավորված չէ մեզ մոտ, ամեն տարի կառավարութունն ու ՏԻՄ-երը հորդորում են մեքենան վարել ձմեռային անվադողերով և լուսարձակները միացրած, բայց քանի որ չկա օրենք, չի էլ վերահսկվում: Եթե այս նախագծի արդյունքը նկատելիորեն արդյունավետ լինի, ես նորից հանդես եմ գալու ժամկետները երկարաձգելու նախաձեռնությամբ: 

-Կառավարության կողմից առաջարկ եղավ տարանջատել տուգանքի չափը և ավելի բարձր տուգանք սահմանել հանրային երթուղիների և տաքսիների համար: Դուք դեմ էիք, կարծես թե, այնուամենայնիվ, նախագծի մեջ այս մասով փոփոխություն նախատեսո՞ւմ եք:

-Ես այդ հին բաժանարար սկզբունքին ամբողջությամբ դեմ եմ: Ոլորտը մի քանի մասի բաժանելով արդյունք չենք ստանա, որովհետև պետավտոտեսուչը այդ պահին չի կարողանա հիմնավորել մեքենան տաքսի է, թե՝ ոչ, այդ պահին իր ընտանիքին է տեղափոխում, թե օրինակ՝ ծառայություն է մատուցում: Այսօր «Յանդեքս», «ՋիՋի» և այլ ծառայություններ կան, որոնց մեքենաներն արտաքին տեսքից տաքսի չեն հիշեցնում ամենևին: 200.000 տաքսու ծառայություն մատուցողներից 5 տոկոսն են գրանցված, ինչու այդ 5 տոկոսը տուժի, մյուսները, նույն գործն անելով, արտոնյալ կարգավիճակ ստանան: Կառավարությունն առաջարկում է հանրային երթուղիներն ու տաքսիները տուգանել 25.000 դրամ, իսկ ոչ հանրային ծառայություն մատուցող վարորդներին՝ 15000 դրամ: Դեմ եմ այս սկզբունքին, և փոփոխություն այս մասով չի լինի նախագծում, 20.000 կմնա ընդհանուր շեմ:

- Անվադողերի ո՞ր տեսակն եք նախատեսում պարտադիր դարձնել այդ ամիսներին:

-Անվադողերը տարբերակելու միջազգային կարգ կա, աշխարհում 5 տեսակի անվադողեր են հայտնի՝  ձմեռ, մայրուղի, արագընթաց, ունիվերսալ, ունիվերսալ արագընթաց: Այս 5 նորմից ես կողմ եմ «ձմեռ» տարբերակին, որի վրա փաթիլի նշան կա, կարծում եմ՝ սա ամենաապահովն է, նախագծում էլ հենց այդ տեսակն եմ նշել: 

-«Իմ քայլը» պատգամավոր Արեն Մկրտչյանը պնդեց, որ այս նախագիծը սոցիալական բեռ է դառնում քաղաքացիների համար, ի՞նչ կարծիքի եք այս մասին:

-Այդ բեռը անվտանգ երթևեկություն ունենալու համար ոչինչ է, նժարին մարդկային կյանքն է դրված: Ես վստահ եմ՝ քաղաքացիների մեծ մասը դրական է արձագանքելու: Մեկ տարի հետո մենք կտեսնենք նախագծի արդյունավետությունն ու վթարների թվի նվազումը:

-Նախագիծը հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց, փոփոխություններից ու լրացումներից հետո, հավանաբար կընդունվի նաև երկրորդ ընթերցմամբ, իսկ օրենքն ընդունելու դեպքում, այն ե՞րբ կմտնի ուժի մեջ:

-Նախագիծը քննարկման փուլում է, այո, վիճակագրություններ ու տվյալներ կան, որոնցով պետք է լրացնել ու հագեցնել այն, որից հետո, ես էլ եմ վստահ՝ կընդունվի երկրորդ ընթերցմամբ: ԱԺ լիագումար նիստում ընդունվելուց հետո՝ օրենքն ուժի մեջ կմտնի և կկիրառվի այս տարի Դեկտեմբերի 1-ից:

Աիդա Կիրակոսյան 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներԿատարել ամբողջական բերքահավաք. սպասվում է -2-ից -6 աստիճան ցուրտ Կրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ «Ալ-Նասրից». ակումբը պատրաստվում է նրան հրաժեշտի հանդիպում կազմակերպելԻ՞նչ է սա նշանակում․հունիսի 8-ին 300 հազար ադրբեջանցի՞ էր գալու Հայաստան. պրմիտիվացնում են. Ֆարմանյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանին բոլորն են սիրում, նա մեր մեծանուն հայն է. Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ) Արտառոց դեպք՝ Երևանում, մանկատան նախկին սանը 9-ամյա երեխայի հետ հայտնվել է անօթևանի կարգավիճակումՈւկրաինայի Ազգային ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի համար 15 մլն գրիվնա գրավ են վճարելԲելգիայի թագավորը չի ընդունել կառավարության հրաժարականըՓաշինյանը՝ Թուրքիայի հետ տարածքների մասին, ՍԴ նախագահի ընտրությունը, Իրանի առաջարկն ու ԱՄՆ-ի քայլերըԻրանը պատրաստ է նոր էջ բացել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում՝ գործնական քայլերի դեպքումՎնասում է աղիների միկրոֆլորան․ բժիշկը զգուշացրել է արագ սննդի հետ կապված քրոնիկ հիվանդությունների վտանգի մասին Ուկրաինայում մեկ տարում դիզվառելիքը թանկացել է 70.7%-ով, Ա-95-ը՝ 45.1%-ովԸնդդիմությունը միշտ էլ այս երկրում ի զորու է ոտքի կանգնել և հասնել իր վերջնական նպատակակետին. Մնացականյան (տեսանյութ) «Վեոլիա Ջուրը» չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահ Սոված, անտուն ու անհայտ․ ինչպես Ստալոնեն իր կյանքի պատմությունը վերածեց «Ռոքիի»Մասկը ակնարկել է Cybertruck-ի արտադրությունը դադարեցնելու մասինԳևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել են ՀՖՖ նախագահի պաշտոնում Ընդդիմությունը ծրագիր ունի. Ղազինյանը՝ Գալյանի խոսույթի մասին (տեսանյութ) Ալիևի պահանջը չի կատարվել․ Փաշինյանի հուսահատության դրսևորումը․ Էդգար Ղազարյան (տեսանյութ) Հայաստանում դեռ կա՞ մեկը, ով չի տեսնում կալանավորումների և ալիևյան սահմանադրության միջև կապը (տեսանյութ) Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում Պաշտոնյա․ 2025 թվականին «Հայաստանի էլեկտրական ցանցերի» հասույթը կազմել է շուրջ 192 մլրդ դրամ Կասեցվել է Արենիում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Թրամփի 76 մետրանոց հաղթակամարի շինարարությունը ժամանակավորապես կասեցվել էԶոնաբենդը հայտնել է՝ ինչ պայմանով կանանց պատվիրակությունը կմեկնի ԲաքուՄԱԿ-ը մտահոգված է Սուդանում անօդաչու թռչող սարքերի հարվածների մարդասիրական հետևանքներովԹեհրանն ակնկալում է ՌԴ-ի հետ նախագծերով չեզոքացնել ԱՄՆ-ի ճնշումն Իրանի նկատմամբ Առաջիկայում նոր ձերբակալություններն ու կալանավորումներն անխուսափելի են լինելու․ Պողոսյան
Ամենադիտված